«Մանկահասակ դեմքով անգիտակից երեխան» 4 անգամ հնարավորություն ուներ փրկվելու.վիրավոր էր, կարող էր կրկին նահանջել և փրկվել

Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ռոբերտ Աբաջյանի՝ պատերազմում անցած գիտակցված հերոսական ուղին և նշել, որ նա մի քանի անգամ կյանքը փրկելու հնարավորություն է ունեցել: Զաքարյանը, մասնավորապես, գրել է.
««Ազգի հերոս (դեռևս պաշտոնապես չներկայացված, բայց հաստատ ազգի կողմից հերոսացված) կապիտան Ուրֆանյանի և նրա հերոս տղաների վերջին օրվա մասին ես, ինչպես հայտարարել էի, պատրաստվում էի ֆիլմ նկարել, որը, ինչպես և շատ այլ մտահղացումներ, այդպես էլ երևի ինձ հետ գերեզման կգնան, այսինքն՝ ես կլինեմ միակը, ով այդ ֆիլմը տեսել է... Այդ առիթով ես, իհարկե, ձեռնամուխ էի եղել փաստերի հավաքագրման և առաջին իսկ օրերին հնարավորություն ունեցա զրուցելու ականատեսների հետ: Հիմա անդրադառնամ Ազգի հերոս (Արցախը, թե ՀՀ-ն Հայերի երկիրն է, հայ ազգի երկիրն է և ինձ համար չկա Արցախի ազգային հերոս, նրանք Ազգային հերոսներ են, այսինքն՝ բոլորիս) Ռոբերտ Աբաջյանի «անգիտակից մահվան» մասին հավաքած փաստերիս հիման վրա:
Ռոբերտն առաջին անգամ հնարավորություն ստացավ իր երիտասարդ կյանքը փրկելու, երբ նրա հրամանատարը, տեսնելով ստեղծված ծանր իրավիճակը, բազմակի անգամ հարձակումը կասեցնելուց հետո, հրաման տվեց զինվորներին նահանջել: Քյարամը հրաժարվեց թողնել «կամանդիրին» միայնակ զոհվելու, նրան միացան նաև ընկերները այդ թվում և Ռոբերտը: Սա առաջին անգամ էր, որ նա գիտակցաբար և ոչ թե միամիտ նախընտրեց իր դիրքի, իր հրամանատարի, իր ազգի համար զոհվելը փրկվելու ռեալ տարբերակից:
Երկրորդ անգամ Ռոբերտն ուներ հնարավորություն փրկվելու, երբ հրամանատարն ու Քյարամն արդեն զոհվել էին, իսկ իր ընկեր Անդրանիկը՝ մահացու վիրավորվել: Ռոբերտն ինքն էլ արդեն վիրավոր, կարող էր կրկին նահանջել և փրկվել, բայց նա նախընտրեց իր ընկերոջը կյանքի վերջին րոպեներին մենակ չթողնել և չնայած սպորտսմեն Անդրանիկը երկու անգամ իրենից ծանր էր, նրան մոտ 80 մետր քարշ տվեց դեպի թաքստոցը:
Այստեղ Ռոբերտն ուներ երրորդ հնարավորությունը փրկվելու: Անդրանիկին նա հասցրել էր թաքստոց և կարող էր նրան թողնել և ընդամենը մեկ մետրանոց պատի վրայով ցատկելով հայտնվեր «ռովի» այն կողմում և աննկատ հեռանալ օգնություն բերելու: Ռոբերտը գիտակցաբար դա չարեց և մնաց ընկերոջ կողքը մինչև նրա վերջին շունչը: Անդրանիկը հոգին Աստծուն ավանդելուց հետո Ռոբերտը կրկին կարող էր օգտվել հեռանալու իր հնարավորությունից, բայց նա կրկին չկարողացավ նույնիսկ ընկերոջ մարմինը թողնել ոսոխին և մնաց նրա մոտ:
Երբ Ռոբերտի ընկերները ռովի հետևով հասան օգնության, ընձեռվեց ևս մեկ հնարավորություն նահանջելու, բայց թուրքերից երկուսը արդեն նկատել և մոտենում էին Ռոբերտին: Ռոբերտը հասցրեց նույնիսկ իրեն օգնության եկածներին զգուշացնել, որ հեռանան՝ հասկանալով, որ եթե ինքը նրանց կողմն անցնի, մոտեցող թուրքերը կարող են նկատել նաև նրանց և կրկին գիտակցաբար նախընտրեց անձնազոհությունը հանուն ընկերների փրկության: Անմիջապես նրա հեռանալու հորդորներին հաջորդեց պայթյունի ձայնը:
Թուրքերն այնքան էին կատաղած այդ գիտակից հերոս հայորդիների վրա, որ նրանց մարմինները փորձել էին տանել իրենց հետ: Ռոբերտի և Անդրանիկի մարմինները իրենց զոհված վայրից մոտ 150 մետրի վրա են հայտնաբերել: Ես ունեմ տեսանյութը: Հիմա ինքներդ հաշվեք, թե քանի անգամ է նա գիտակցաբար ընտրել հայրենիքի և ազգակիցների համար նահատակվելը և ինքներդ գնահատական տվեք ինչ-որ պաշտոնյայի «խոսափողիկին»:
Հիմա էլ ազգովի և շատ հարգված մարդիկ նույնպես ընկել համոզում ենք, որ վարչապետը աշխատանքից ազատի այդ լկտի արարածին: Արդյո՞ք այդպես պետք է լինի...»:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ․․․ #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am