Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղում հուլիսի 15-ի ժամը 23.30-ի սահմաններում տեղացած կարկուտը վնասներ է հասցրել կարտոֆիլի եւ հացահատիկի ցանքերին, անասուններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճավանի գյուղապետ Լյովա Գեւորգյանը, ավելի քան 15 րոպե գյուղի մի հատվածի վրա տեղացած կարկուտն ուղեկցվել է ուժգին քամիով: «Առավել վնասվել են կարտոֆիլի ցանքերը մոտ 15-20 հեկտար տարածքի վրա, գարու եւ ցորենի հասկերը եւս ջարդվել կամ պառկել են գետնին: Հորդ տեղումների եւ ուժգին քամու հետեւանքով փլվել է գյուղի բնակիչ Կոլյա Սաֆարյանի անասնագոմի ծածկը, ինչ հետեւանքով սատկել է 1 կթի կով: Առայժմ ուսումնասիրում եւ հաշվարկում ենք տնտեսություններին հասցված վնասների չափերը»,-նշեց համայնքի ղեկավարը:
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը