«Որևէ մեծահարուստի դուստր չեմ, այդ թվում նաև Սամվել Կարապետյանի». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է. Հարգելի համաքաղաքացիներ, մինչ այս պահը որևէ կերպ չեմ արձագանքել իմ անվան շուրջ պտտվող լուրերին: Սակայն ԱԶԳԻՍ որոշ շերտի երևակայությունը գերազանցեց իմ սպասելիքները: Ուզում եմ հիասթափեցնել Ձեզ, սիրելինե՛րս, հայտնելով, որ որևէ մեծահարուստի դուստր չեմ, այդ թվում նաև Սամվել Կարապետյանի, մեծահարուստ կյանքի ուղեկից նույնպես չունեմ, ինչպես և չունեմ որևէ դաջվածք մարմնիս վրա։ Ֆանտաստիկ այս շարքը կարելի է էլի շարունակել. ինչևէ…. Ճիշտն ասած հիասթափված եմ մի հոծ զանգվածի քննադատության որակից, որ կարող էր լինել առավել առարկայական և զերծ բամբասանքային էլեմենտից: Հատուկ շեշտադրումով անդրադառնամ քաղաքականության մեջ իմ հայտնվելու ժամանակագրությանը: Ես քաղաքական ասպարեզում 2017թ. ավագանու ընտրությունների ժամանակ չէ, որ հայտնվել եմ, ինչպես շատերը։ Սկսած 2003 թվականից, երբ ես դեռ դպրոցական էի, ընտանիքիս հետ ներկա եմ եղել ռեժիմի դեմ բոլոր պայքարներին՝ 2003թ., 2004թ., 2008թ., 2013 թ., ընդհուպ մինչև Էլեկտրիկ Երևան... կատարել եմ անդրկուլիսյան մեծ աշխատանք: Իսկ ավագանի ընտվելուն պես՝ լծվել եմ աշխատանքի, կատարել եմ այն, ինչի համար ստացել եմ ՁԵՐ քվեները, արձագանքել եմ բոլոր գանգատներին և ահազանգել համապատասխան մարմիններ։ Կրկին հիասթափեցնեմ. Ձեր բացասական քննադատություններն ինձ առավել քան ուժ տվեցին։ Իսկ ինչ վերաբերում է ինձ անծանոթ դրական արտահայտվողներին, որոնք անասելի շատ են՝ անչափ շնորհակալ եմ, որ իմ մեջ տեսաք այդ պոտենցիալը, իսկ ծանոթ շրջապատին էլ, ինչպես նաև անծանոթ, ինձ չսիրողներին և քննադատողներին ասեմ, որ չեմ հիասթափեցնի և դուք դեռ կհպարտանաք ինձանով։ Ես պատրաստվում եմ էլ ավելի մեծ եռանդով շարունակել աշխատել, և ով գիտե, գուցե Երևանը մի օր ունենա կին քաղաքապետ: Հարգանքով՝ Թեհմինա Վարդանյան Հ.Գ. Բոլորիդ սիրում ու հարգում եմ… անկախ ամեն ինչից:

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ․․․ #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am