Վրաերթ Երևանում. 27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Այսօր, հուլիսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Մանվել Սիրունյանը իր վարած BMW մակնիշի 35 RX 708 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ինստիտուտի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, այնուհետև օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճաանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Մհեր Քոչարյանն ու Արծրուն Ռտոյանը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով կլինի մոտ 80-85 տարեկան տղամարդ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը չթույլատրված տեղով է անցնել այն դեպքում, երբ վրաերթից վայրից 40 մետր այն կողմ մինչև վերգետնյա անցում կա, ու եթե նա վերգետնյա անցումով անցներ, ապա պատուհաս չէր դառնա վարորդի համար: Ու սա առաջին դեպքը չէ, որ որոշ վայ հետիոտների պատճառով վարորդները հայտնվում են նման իրավիճակներում, իսկ քաղաքակիրթ երկրներում նման դեպքերում մեղավորը հետիոտն է լինում: Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա գտնվում է սթափ վիճակում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ռազմածովային շրջափակումից ի վեր 42 նավ վերաուղղորդելու մասին Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ․․․ #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am