Անչափ ցավալի է, երբ հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի գիտակցված անձնազոհությունը. Լևոն Մնացականյան

ՀՀ առաջին փոխվարչապետի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանն, օրեր առաջ CivilNet-ին տված հարցազրույցում ապրիլյան պատերազմի հերոսների՝ այդ թվում Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի վերաբերյալ, արտահայտելով իր կարծիքն, մասնավորապես ասել էր հետևյալը. «Ռոբերտ Աբաջյանի անունը շատ է շահարկվում: Թողնենք նրան հանգիստ, պետք չէ շահարկել: Մանկահասակ դեմքով տղա՝ էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում»: Կ. Փաշոյանի արտահայտած այս միտքը սոցիալական ցանցերում տարատեսակ քննարկումների առիթ է դարձել: Թեմայի շուրջ «Արցախպրես»-ի այն հարցադրմանը, թե արդյո՞ք 2016 թվականի ապրիլյան պատերազմի հերոսների անունները շարունակ հիշատակելը կարո՞ղ է համարվել շահարկում և արդյո՞ք նրանց կատարածը գիտակցված անձնազոհություն չէր, ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նշել է, որ 2016թ. ապրիլյան քառօրյան մեր ժողովրդի համար հերթական լուրջ փորձություն լինելով հանդերձ, միաժամանակ Հայոց նորօրյա սերնդին ճանաչելու առիթ էր: «Ընդամենը 18-20 տարեկան հայորդիները, դրսևորելով ոգու և գիտակցության հասունություն, իրենց կատարածով ապացուցեցին, որ ընդունակ են գերազանցելու նախորդներին: Սակայն այսքանից հետո անչափ ցավալի է, երբ որոշները հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի և նրա նման հերոսների գիտակցված անձնազոհությունը հանուն հայրենիքի: Ավելին, դա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն մեր հերոս նահատակների հիշատակի, այլև բոլոր այն ապրողների հանդեպ, ովքեր նույն կամ գուցե մեկ այլ խրամատում հավասարապես պաշտպանել և պաշտպանում են բոլորիս, այդ թվում՝ նաև Աբաջյանի հերոսությունը կասկածի տակ դնողների անվտանգությունը»,- ասել է Լ. Մնացականյանը:

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ․․․ #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am