Չորս տղաները իրենց մյուս զինակից ընկերների հետ փրկել են Մարտակերտը

Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Անդրանիկ Զոհրաբյան և Քյարամ Սլոյան: Այս չորս տղաները իրենց մնացած զինակից ընկերների հետ փրկել են Մարտակերտը ու սա առանց չափազանցնելու:  Ռոբերտ Աբաջյանը գիտակցաբար մղվում է մարտի, ինքը մտնում է թշնամու մեջ ու սկսում կրակել, որպեսզի ժամանակ շահի: Նա ոչ թե կրակում է սպանելու համար, այլ կրակում է ժամանակ շահելու համար, որպեսզի ընկերները վերադիրքավորվեն, ու օգնական ուժերը հասնեն: Այնուհետև նա իր կյանքի գնով մի որոշ ժամանակով կրկին կասեցնում է թշնամու առաջխաղացումը ու զոհվում կրկին գիտակցաբար: Անդրանիկ Զոհրաբյանն ու Քյարամ Սլոյանը չեն ենթարկվում իրենց հրամանատարի՝ Արմենակ Ուրֆանյանի հրամանին՝ լքելու դիրքը, մնում են հրամանատարի մոտ ու նրան վերցնում պաշտպանության տակ, քանի որ Արմենակը «աշխատում է» թշնամու ականազերծող զինտեխնիկայի վրա: Անդրանիկն ու Քյարամը թշնամու կրակը վերցնում են իրենց վրա, որպեսզի հրամանատարը ժամանակ ունենա ու կարողանա այդ տեխնիկայի առաջխաղացումը կասեցնի, այլապես թշնամու ծանր զինտեխնիկան մտնելու էր Մարտակերտ: Տղերքի դիրքում ես եղել եմ առնվազն չորս անգամ, բազմաթիվ անգամ մարտական ծառայակից ընկերներից լսել եմ այն ինչի մի փոքր մասը շարադրեցի վերևում: Արմենակի, Ռոբերտի, Քյարամի ու Անդրանիկի շնորհիվ, մեր դիրքը թշնամու ձեռքում մնում է ընդամենը մի քանի ժամ: Տղերքը այնքան էին դիմադրություն ցույց տվել ու շարքից հանել ականազերծող զինտեխնիկան, որ թիկունքից օգնություն հասած ուժն արդեն չի թողում , որ թշնամին հիմնովին դիրքավորվի մեր դիրքում ու Էդիկ Մալոյանի գլխավորությամբ դիրքը հետ վերցնում: Դիրքը հետ վերցնելուց հետո հենց մեր դիրքում արդեն կաին թշնամու բազմաթիվ դիեր, իսկ մեր դիրքերի դիմաց ու միջդիրքային հատվածում չորս տասնյակից ավելի դիեր: Թշնամու առաջարկին, որ մերոնք թույլատերն իրենք իրենց լեշերը տանեն, տղերքը չեն համաձայնվում, պայման են դնում, որ Քյարամի գլուխը երբ վերադարձնեն , այդ ժամանակ էլ իրենց հոտած լեշերը կարան տանեն: Ու այդպես էլ լինում է: Այսքանը տղերքի մասին, իսկ հաջորդ գրառումս բանակում: Կարեն Հովհաննիսյան

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ․․․ #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am