Արտակարգ դեպք Վանաձորում. պայթյունի ձայն է լսվել

Վանաձորի «Տարոններ» թաղամասում րոպեներ առաջ պայթյունի ձայն է լսվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ ականատեսների պայթյունը գրանցվել է «Տարոն-2» թաղամասի հարևանությամբ գտնվող, սարի վրա տեղակայված բարձավոլտ էլեկտրասյուների վրա: Պայթյունից անմիջապես հետո կրակի մեծ ալիք է բարձրացել և անհետացել: Ներկայումս տարածքում հրդեհ չկա, սակայն «Տարոններ» և հարակից թաղամասերը հիմնականում հոսանքազրկված են: Աղբյուրի տեղեկություններով, բարձավոլտ էլեկտրասյուների վրա տեղի է ունեցել կարճ միացում: Թաղամասի բնակիչները նշել են, որ տեղումների ժամանակ գրեթե միշտ նման իրավիճակ է արձանագրվում: Չնայած «Էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները օպերատիվ են արձագանքում, սակայն նմանատիպ դեպքերում որոշ թաղամասեր 24 ժամից ավել մնում են առանց լույսի: