Կաթողիկոսին վտանգ է սպառնում.Վահրամ քահանա Մելիքյան

Ցուցարարները սպառնում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ», - մասնավորապես գրել է նա: