Փաշինյանը բարդ երկընտրանքի առջեւ է կանգնած

Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ամենաակտուալ հարցը Երևանի նոր քաղաքապետի ով լինելն է կամ այն, թե ինչ ճանապարհով է որոշվելու նոր քաղաքապետի հարցը: Հանրապետականները շարունակում են քար լռություն պահպանել՝ առաջադրելու են ՀՀԿ ավագանուց քաղաքապետի թեկնածու, թե հանձնվելու են, ինչպես վարչապետի ընտրության ժամանակ: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Այսօր Երևանի ավագանին կընդունի Տարոն Մարգարյանի հրաժարականը և կորոշի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, որից հետո երկշաբաթյա ժամկետում բոլոր խմբակցությունները թեկնածուներ կառաջադրեն կամ չեն առաջադրի: Թեպետ ՀՀԿ-ն Երևանի ավագանիում ունի մեծամասնություն, սակայն Տարոն Մարգարյանի հրաժարականով պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն հանձնվում է նաեւ վերջին մարտում եւ դժվար թե նոր թեկնածու առաջադրի: Մյուս կողմից «Ելք» խմբակցության կազմը նույնպես ներկայացուցչական չէ քաղաքային իշխանություն ձևավորելու հարցում: Նիկոլ Փաշինյանը այդ խմբակցությունում չունի վստահելի մեկին, որին կարելի է քաղաքապետ դարձնել առաջիկա արտահերթ ընտրություններին ընդառաջ: Երեւանը Հայաստանի կեսն է եւ այս առումով քաղաքապետը լուրջ դերակատար է լինելու, ընտրություններից առաջ անհաջող թեկնածությունը կարող է թավշյա հեղափոխությունը տապալման տանել: Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը կանգնում է լուրջ երկընտրանքի առջև: Կամ երկրորդել այդքան կարեւոր խորհրդարանական արտահերթ ընտրությունները ու նախապատրաստվել ավագանու արտահերթ ընտրություններին, որի համար օրենքը սահմանում է մոտ երկամսյա ժամկետ եւ մինչեւ սեպտեմբերի վերջ ընտրությունները պետք է անցկացվեն, կամ գնալ միջանգկյալ, բայց ռիսկային լուծման: Խնդիրն այն է, որ տեխնիկապես էլ բարդ է երկու ամսվա ընթացքում խոշոր ընտրության մասնակցել, ինչպիսին ավագանու ընտրություններն են՝ ընտրական հանձնաժողովների ձեւավորումից սկսած՝ հինգ հարյուրին մոտ հանձնաժողով, վերջացրած ֆինանսական խնդիրների լուծում: Միջանկյալ լուծումն էլ ինքնին ռիսկային է, սա ենթադրում է քաղաքապետարանի մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ից ընտրել չեզոք թեկնածու եւ քաղաքապետի պաշտոնի տեղապահ նշանակել մինչեւ հնարավոր կլնի նախապատրաստվել ավագանու ընտրություններին, որոնք կարող են համատեղվել խորհրդարանականի հետ, անցկացվել նույն օրը: Նշենք, որ քննարկվում էր ՀՀԿ-ից որոշ թեկնածությունների, մասնավորապես, Սինոփսիս ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի թեկնածությունը: Սակայն Մուսայելյանը կարծես թե չի համաձայնել տեղապահել, քանզի վերոնշյալ օրենքով ավագանին պետք է երեք ամիս նիստեր չգումարի, որպեսզի կառավարությունը իրավունք ունենա ցրելու: Սա նշանակում է, որ տեղապահ քաղաքապետը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի պատմության մեջ մնալու իբրեւ իրենից ոչինչ չներկայացնող ֆիգուրի, որի պաշտոնավարման ժամանակ ավագանին չի ներկայան նիստերին:Հետեւաբար ամենառեալ ճանապարհը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, ինչից թերեւս հապաղում է Նիկոլ Փաշինյանը: Քանզի թվում է, թե դեռեւս պահպանվում է հեղափոխական էյֆորիան եւ ցանկացած այլ քաղաքական ուժի թեկնածու այս ընտրություններին չի դիմանալու նրանց մրցակցությանը, սակայն դա առաջին հայացքից , որովհետեւ Երեւանի էլեկտորատը խիստ տարբերվում է, իսկ քանի դեռ Փաշինյանին ՀՀԿ-ից բացի չի հաջողվել չեզոքացնել քաղաքական մյուս ուժերին, ապա ցանկացած պահի անակնկալը երաշխավորված է: Անի Սահակյան

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am