Որ ուղղությամբ է ՀՀԿ-ն Մարտի 1-ի սլաքներն ուղղում

Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունների համար ասես լակմուսի թուղթ է դարձել Մարտի 1-ի բացահայտումը, որի ուղղությամբ հետեւողական քայլեր են արվում՝ ընդհուպ երկրորդ նախագահին հարցաքննության հրավիրելու ուղղությամբ։ Ընդհանրապես հիմնական թելերն ուղղվում են նախեւառաջ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա թիմի ուղղությամբ։Սակայն մոտ երկու շաբաթ առաջ տեղեկություն տարածվեց, որ ՀՔԾ-ն տարել է նաեւ Մարտի 1-ի դեպքերի մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի արխիվում գտնվող նյութերը: Ինչպես հայտնի է` վերջինս եղել է Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահը, այդ տխրահռչակ հանձնաժողովը ղեկավարելիս նա ակամայից մասնակիցն է դարձել այդ դեպքերը կոծկելու ամոթալի գործին: Մի քանի շաբթվա լռությունից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանից այսօր հայտնվեց ու պատասխանեց այս հարցերին։ Նա արտառոց ոչինչ չի տեսնում Ռոբերտ Քոչարյանին եւ Միքայել Հարությունյանին հարցաքննության կանչելու մեջ, ասաց, թե դա պետք է որոշեն իրավապահները․«Եթե նման անհրաժեշտություն տեսնում են, ուրեմն պետք է վերաբացեն»։ Ըստ Նիկոյանի՝ նախկինում էլ է ինքն ասել՝ եթե դատաիրավական համակարգը գտնում է, որ դա անհրաժեշտ է, պետք է հարցաքննության հրավիրվեն նաև Քոչարյանն ու մյուսները: Մինչդեռ նիոկայանական հանձնաժողովում սույն անձինք խնդրո առարկա երբեւէ չեն դարձել եւ նրանք չեն դիտարկվել որպես կասկածյալ, հետեւաբար չի ստացվում, որ կոծկման գործընթացին նաեւ Նիկոյանն է մասնակցել։ Օրինակ իր ղեկավարած հանձնաժողովը նաեւ չէր արձանագրել, որ բանակը ներգրավված է եղել մարտյան գործողություններին, ինչն այսօր հստակ է հայտարարվում։ ՀՀԿ-ական պատգամավորը, սակայն, արդարացավ, որ իր ղեկավարած հանձնաժողովի առաջ այլ խնդիրներ են եղել դրված՝՝ գտնել, թե պահեստներից համազգեստները ովքեր ու երբ էին տրամադրել: «Կազմավորվեց աշխատանքային խումբ, գործուղվեցին պահեստներ, ստուգումներ եղան, փաստացի մնացորդը, հաշվապահությունը ստուգվեց եւ զեկուցվեց։ Բոլոր այդ նյութերը՝ սկսած գրավոր հարցումներից ու պատասխաններից, որոնք առնչվում են Մարտի 1-ին, ԱԺ արխիվում են, եթե ՀՔԾ-ն չի վերցրել օգտագործելու համար»,- ասաց նա: Այդ դեպքում ինչո՞ւ գործը վերաբացվեց, Նիկոյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում հիմա քաղաքական հայտարարություններ անել: Մենք մեկ անգամ դիմել էինք ԱԺ-ին՝ երկարացնելու հանձնաժողովի աշխատանքը: Դրանից հետո առաջարկ է եղել ստեղծել մոնիթորինգի խումբ, որը պետք է հետևի բոլոր ժամանակների պատկան մարմինների աշխատանքին՝ դատախազություն, ՀՔԾ: Մեր հաշվետվության մեջ կար նման առաջարկ: Պարտականությունը դրվեց պետաիրավական հանձնաժողովի դիմաց: Ինչ-որ ժամանակ դա գործեց, հետո դադարեցրեց գործողությունները: Հանձնաժողովը գտնում էր, որ անհրաժեշտություն կա հետևյալի՝ եթե որևէ երկրում կա փորձագիտական խումբ կամ համապատասխան տեխնոլոգիա, որը կարող է «Չերյոմուխայի» օգտագործման նույնականացում իրականացնել, ապա դա կլինի ամենակարևոր հարցի պատասխան տվողը, թե ում գործողությունների հետևանքով է տեղի ունեցել զոհը: Այս հարցն այսօր երկրորդ պլան է մղվել, բայց պետք է ճշտել, իմանալ, թե ում հետևանքով է եղել զոհը: Այն ժամանակ հնարավոր չէր նույնականացում անել, միգուցե հիմա հնարավոր է», ասաց Նիկոյանը մի քանի անգամ ընդգծելով, որ հենց դա է ամենակարեւոր հարցը։ Հիշեցնենք, որ մարտիմեկյան առնվազն տասը զոհերից երեքը եղել են չերյոմուխա զենքի կրակոցների հետեւանքով։ Հիշեցնենք, որ ըստ փորձագիտական հանձնաժողովների այդ զենքը կիրառվել է ոստիկանության ներքին զորքերի կողմից։ 2000-2008 թթ. ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարն էր Գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը հանրությանն ավելի հայտնի է Շերիֆ մականունով: շ2008-ի մարտի 1-ին գլխավորում էր այդ ուժը, Գրիգորյանը հետո դարձավ ԲՀԿ-ական, ապա նորից խզեց կապը կուսակցության հետ։ Գրիգորյանը բազմիցս է հայտարարել, որ ինքն այդ ժամանակ ինքնագլուխ չի գործել եւ հրաման է կատարել։ ՀՀԿ-ականը սլաքն ուղղում է նրա ուղղությամբ, որպեսզի վերջինս էլ ցուցմունք տա, թե ով է իրեն տվել այդ հրամանը։ Անի Սահակյան

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am