Հադրութում քաղաքացին «Ֆագոտ» տիպի հակատանկային համալիր է գտել

Հուլիսի 13-ին Ասկերանի շրջանի Շոշ գյուղի բնակիչ 25-ամյա Հ. Մ-ն ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն կամովին հանձնել է 1 հատ, առանց համարի «Ֆագոտ» տիպի հակատանկային համալիր: Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ նա նշել է, որ նույն օրը ժամը 08:30-ի սահմաններում այն գտել է Հադրութի շրջանի Մեխակավանի տարածքից: