Մելանյա Թրամփը լավ ժամանակ է անցկացրել Թերեզա Մեյի ամուսնու հետ. լուսանկարներ

Daily Mail-ը գրում է, որ մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ, նրա կինը՝ առաջին տիկին Մելանյա Թրամփը, հրաշալի ժամանակ է անցկացրել վարչապետի ամուսնու՝ Ֆիլիպ Մեյի ընկերակցությամբ: 48-ամյա նախկին մոդելն ու 60-ամյա Մեյը միասին այցելել են Չելսիի թագավորական հոսպիտալ, որտեղ հանդիպել են մի խումբ թոշակառուների ու երեխաների:












