Ինչ ձևաչափով կմասնակցի «Ելք» խմբակցությունը քաղաքապետի ընտրություններին
«Ելք» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասված է. ««Ելք» դաշինքը կարևորում է Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները։ Նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով և բռնություններով, անհրաժեշտ ենք համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը։ Հետևաբար՝ հուլիսի 16-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում «Ելք» խմբակցությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ավագանու արտահերթ նիստին»:
