Թուրքիայում ազատ է արձակվել Դինքի գործով ևս երկու կասկածյալ
Ստամբուլի առանձնակի ծանր հանցագործությունների թիվ 14 դատարանն ազատ արձակման որոշում է կայացրել պոլսահայ լրագրող և մտավորական, Ստամբուլում գործող հայկական «Ակօս» թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կալանքի տակ գտնվող ևս երկու կասկածյալի վերաբերյալ։ Ինչպես հայտնում է hurriyetdailynews.com-ը, խոսքը 2007թ. տեղի ունեցած սպանության ժամանակ Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Ալի Օզի և ժենդարմերիայի հետախուզության բաժնի աշխատակից Մեթին Յըլդըզի մասին է: Նրանք ազատ են արձակվել պայմանականորեն:
