Տեխզննող ընկերությունները պետական բյուջեից հափշտակել են ավելի քան 2 միլիարդ դրամ
Հայաստանի ոստիկանությունից հայտնում են, որ Երևանում գործող մի շարք ընկերություններ, որոնք տեխզննություն են իրականացնում, ապօրինություններ են գործել: Մասնավորապես, այդ ընկերությունները չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից մոտ 2 միլիարդ դրամ են հափշտակել:
