Նոր պաշտոններ են ստացել
Հուլիսի 14-ին Քրեակատարողական ծառայությունում «Վանաձոր» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների կրտսեր խմբի 3 ծառայողներ իրենց բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ նշանակվեցին միջին խմբի պաշտոններում: ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը նրանց շնորհեց արդարադատության լեյտենանտի կոչում և հանդիսավոր պայմաններում հանձնեց ուսադիրները: Շնորհավորելով և մաղթելով բարի ծառայություն նորընծա սպաներին` Ծառայության պետը հորդորեց լինել համարձակ, պատվով կրել սպայի ուսադիրները և երբեք չընկրկել դժվարությունների առջև:
