Բոլորը լռում են կարևորի՝ Փաշինյանի մեծ պրոբլեմի մասին

Բրյուսելում, երեկ ուշագրավ հայտարարություն է հնչել: ՆԱՏՕ-ի ղեկավարները անում են հնարավորը Վրաստանի` դաշինքին անդամակցությունը ապահովելու համար, երեկ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: «Վրաստանն, անպայման, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, և դաշինքի անդամները անում են հնարավորը, որ դա տեղի ունենա հնարավորինս սեղմ ժամկետներում», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ բազմաթիվ բարեփոխումներ Վրաստանն արդեն իսկ կյանքի է կոչել: Մարգվելաշվիլին, իր հերթին, հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է անցնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հաջորդ փուլին: Այս հայտարարությունը, որպես Հայաստանի հարևան, բարեկամ երկրի՝ խիստ կարևոր է ու միանգամայն սպասելի: Գաղտնիք չէ, որ հարևան Վրաստանը վաղուց է ձգտում անդամակցության, բայց դաշինքը, կարծես, չի շտապում, ու ինչ-որ առումով, կարելի է նույնիսկ ասել, որ Թբիլիսին բավական ժամանակ է, ինչ սպասում է, բայց դեռ որոշակիություն էլի չկա: Իսկ ինչ է սպասում Հայաստանին՝ ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերություններում:  Հայաստանի նոր կառավարությունը մի կողմից ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերություններում վստահություն ձեռք բերել: Մյուս կողմից՝ Արևմուտքի հետ հարաբերությունների ճշգրտման փուլում ենք: Այսօր Եվրամիությունը բաց է նոր Հայաստանի հետ առավելագույն համագործակցության համար, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը. «Ցանկացած ձեռք, որ Հայաստանը կպարզի դեպի ԱՄՆ կամ Եվրամիություն կընդունվի առավել դրական»: Վերլուծաբանի խոսքով, Բրյուսելում ժողովրդավար Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացման քաղաքական որոշումն ընդունված է. «Հարաբերությունների սերտացման ընթացքը որոշվելու է ոչ թե Բրյուսելում այլ՝ Երևանում: Այսինքն, Եվրամիությունը, հավանաբար, պատրաստ է բավարարել հարաբերությունների ընդլայնման Երևանի ցանկացած առաջարկ»: Ստացվում է, Հայաստանի իշխանությունները ձեռնտու վիճակում են և Եվրամիության հետ հարաբերությունները պայմանավորվում են միայն Երևանի պատրաստակամության մակարդակով: Բայց Փաշինյանն էլ բավական զգուշավոր է՝ հաշվի է առնում Մոսկվայի հնարավոր խանդը: Ի դեպ, արևմտյան փորձագետների համոզմամբ՝ հետխորհրդային երկրների նկատմամբ Մոսկվայի խանդը կարող է քննարկման առարկա դառնալ նաև առաջիկա Թրամփ-Պուտին գագաթաժողովին: Ըստ Ջոն Հերբսթի՝ նախագահ Թրամփը կարող է այդ կապակցությամբ հակասական հայտարարություններ անել, սակայն, դա չի նշանակի պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխություն. «Անշուշտ, եթե նախագահ Թրամփը հայտարարի օրինակ, որ Ռուսաստանի համար բնական է ունենալ իր շուրջ ազդեցության գոտի, դա կարող է ոգեշնչել Կրեմլին՝ հարևան պետությունների հետ հարաբերություններում: Սակայն, այդ հայտարարությունը չի կարող ազդել պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականության վրա»: Հայաստանի արտաքին քաղաքականության շեշտակի փոփոխության մասին Փաշինյանի կառավարությունը չի հայտարարել, ինչը նշանակում է, որ եղածը պահպանվելու է, բայց թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ միայն էական առաջընթաց չկա, այլև դեռ չեն նշմարվում հեռանկարները, ապագայի ուղղությամբ նոր ուղերձները: Հայաստանի արտաքին քաղաքականությունն, այսպիսով, կարելի է ասել՝ անհասկանալի դադարի մեջ է՝ չնայած Նիկոլ Փաշինյանի՝ երկու անգամ Պուտինի հետ հանդիպմանն ու արևմտյան առաջնորդների հետ Բրյուսելում ունեցած նրա հանդիպումներին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am