Մոսկվան ֆիքսեց ղարաբաղյան խառնաշփոթը՝ Փաշինյանի կառավարությունում

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նոր կառավարության ձևավորումից հետո բավական տեսակետներ հնչել էին, որ Փաշինյանը որոշակիորեն, կոշտացնում է դիրքորոշումը: Հիշեցնենք, նա նախ մի քանի անգամ հայտարարեց, որ չի կարող է ներկայացնել Արցախի շահերը, բանակցել Արցախի ղեկավարության անունից: Բացի այդ, մի քանի անգամ նա հասկացնել տվեց, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանը ռազմատենչ քաղաքականություն է վարում՝ բանակցություններն առհասարակ, ինքնանպատակ չեն կարող լինել: Այլ էին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունները, նա հստակ, հասկացնել էր տալիս, որ Հայաստանը պատրաստ է խաղաղ բանակցությունների, ներկայացնում էր պաշտոնական Երևանի դիրքորոշումը ԼՂ կարգավորման հարցում, որ կարևորը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են: Արդեն տեղի է ունեցել Մնացականյան-Մամեդյարով ճանաչողական հանդիպումը, կարելի է ասել՝ երկխոսության պահպանման տեսանկյունից քայլ է արվել: Բայց բանակցություններ ընթանալու՞ են Հայաստանի ու Ադրբեջանի բարձրագույն իշխանության հետ: Որքան էլ զարմանալի է, Հայաստանում իշխանական վերնախավում ԼՂ խնդրի շուրջ անորոշությունը նկատել է Մոսկվան: Ռուսաստանի առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը «168 ժամ»-ին տված հարցազրույցում նախ փաստում է, որ Ադրբեջանը պատերազմ է նախապատրաստում, ապա հավելում է, որ նման իրավիճակում Մնացականյանի հայտարարությունները՝ «կարելի է անվանել կապիտուլյացիա». «Ես հակասական դիրքորոշումներ եմ տեսնում Հայաստանի ներսում: Սկզբից եղավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կարգավորման գործընթացում ԼՂ ներգրավման անհրաժեշտության մասին, իսկ հետո եղավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունն առ այն, որ կարգավորումը տեղի է ունենալու հին կանոնների համաձայն: Երբ Հայաստանը դադարի ինքն իրեն հակասել, երբ ՀՀ ԱԳ նախարարը դադարի հերքել իր ղեկավարին` վարչապետին, այդ ժամանակ մենք կմեկնաբանենք նման հարցերը: Իսկ մինչ դա ՀՀ վարչապետը դիրքորոշում է հայտնել, որը ճիշտ է, լավ, արժանի, անհրաժեշտ, իսկ արտգործնախարարն այն հերքել է», ասել է Կոլերովը: Շփման գծում ու Նախիջևանի ուղղությունից ադրբեջանական գործողություններին` զորավարժություններին, դիրքային փոփոխություններին, զինտեխնիկայի ու զորքերի կուտակումներին, ռազմատենչ հռետորաբանությանն անդրադառնալով ռուսաստանցի մեկնաբանը նշել է. «Ես միանգամից կասեմ` նախապատրաստվում է պատերազմ: Եվ նման իրավիճակում, երբ Ադրբեջանը պատերազմ է նախապատրաստում, Մնացականյանի հայտարարությունները սկանդալային են, անհամարժեք ու անընդունելի: Նա ցույց է տալիս, թե ոչ մի նոր բան տեղի չի ունենում, ցույց է տալիս, թե չի եղել պատերազմ 2016 թվականի ամսին: Լավ, Սերժ Սարգսյանի աշխատակազմը ևս նման բան էր անում, նրա իշխանությանը տապալեցիք ու կրկնում եք նույնը: Այդ դեպքում ինչո՞ւ տապալեցիք: Այսքանը: Մենք Մոսկվայում նստած՝ չենք հասկանում: Մեզ մոտ հարցեր են ծագում: Դուք հստակեցրեք, թե ով է ներկայումս Ձեր գլխավորը` վարչապե՞տը, թե՞ ԱԳ նախարարը, իսկ մենք հետո կմեկնաբանենք: Կրկին պատերազմի մասին, պատերազմ պատրաստվում է, պատերազմի շեմին նման հայտարարությունները, որոնք Մնացականյանն է անում, կարելի է անվանել կապիտուլյացիա, իսկ վարչապետի հայտարարությունները` ադեկվատ»: Ռուս մեկնաբանի պատկերացմամբ՝ հիմա հարմար պահ է Ադրբեջանի համար իր խաղադրույքները բարձրացնելու համար: «Փոխարենը՝ սկզբունքային դիրքորոշում ստանձնել, վերահաստատել այն, վերահաստատել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ի՞նչ է անում ԱԳ նախարարը, նա նահանջում է՝ դրանով իսկ աջակցելով նրանց, ովքեր կարծում են, որ Հայաստանը նահանջում է: Ադրբեջանը տեսնում է նահանջող Հայաստան, հենց այդ պատճառով էլ հարձակվելու է»: Կոլերովին չի կարելի միամիտ փորձագետ համարել ու նրան մեղադրել պատահական բաներ խոսելու մեջ: Որքան էլ տարօրինակ հնչի՝ Կոլերովի մեկնաբանություններում կան ճշմարտության հատիկներ: Ղարաբաղի հարցում Փաշինյանը մի կողմից հայկական կողմի դիրքերը, կարծես, ձգտում է ամրացնել, ինչի նախադրյալներ, ի դեպ կան, իսկ արտգործնախարարը՝ կարծես ցույց է տալիս հին հունով առաջ գնալու պատրաստակամություն: Սա պաշտոնական Երևանի կողմից հատո՞ւկ է արվում՝ Ալիևին նյարդայնացնելու համար... Իսկ եթե սա ավելի անկանխատեսելի իրավիճակի հանգեցնի՞ ղարաբաղյան ճակատում և ոչ միայն... Թամար Բագրատունի

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am