Փաշինյանը բացահայտեց խնդիրը․ ո՞վ կլրացնի հայեցակարգային, ռազմավարական վակո­ւումը

«Ժամանակ» թերթը գրում է. «Բրյուսելից վերադառնալիս խոսելով Հայաստան-ԵՄ նոր հարաբերության մասին՝ նոր Հայաստանի իրողություննե­րից բխող օբյեկտիվ անհրա­ժեշտությունների համատեքս­տում, Հայաստանի վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը բացահայտեց նաև մի կարևոր խնդիր՝ հայտարարելով, որ Հայաստանում եվրոպական քաղաքականությունը կամ Եվ­րոպայի հայաստանյան քա­ղաքականությունը ճգնաժամում է, և այդ խնդիրը պահան­ջում է լուծում Եվրամիության վարքագծի փոփոխության տեսքով՝ համարժեք Հայաս­տանում տեղի ունեցող փոփոխություններին: Այս հայտարարությանն ու դրա ասպեկտներին մենք անդրադարձել ենք, սակայն կա ևս մի կարևոր հանգա­մանք, որի մասին արժե խոսել, ու թերևս այն կարևորներից մեկն է Հայաստանում քաղա­քական նոր համակարգի ձևավորման առանցքային խնդրում: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը, խնդիրը ներկայացնելով Եվրամիությունից Հայաստան վեկտորով, բավական թա­փանցիկ կերպով ակնարկեց նաև Հայաստանից Եվրամիություն վեկտորի և դրանում առկա վակուումի մասին: Ակնհայտ է մի բան, որ նոր Հայաստանում, թավշյա հեղա­փոխություն ապրած և վերա­փոխվող, արմատապես նո­րոգվող Հայաստանում պա­հանջվում է արդեն եվրոպա­կան քաղաքական ուղղության ոչ պակաս սկզբունքային և հիմնարար վերափոխում, եվ­րոպական քաղաքական գծի բովանդակային ռեսթարթ կամ նույնիսկ նոր-նոր ձևավորում: Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից վերադարձին մատը դրել է, ըստ էության, այս խնդրի վրա՝ ցույց տալով հայաստանյան քաղաքական դաշտում էլ այդ գաղափարախոսական կամ պարզապես հայեցակարգային, ռազմավարական վակո­ւումը, հատկապես նոր իրականության պայմաններում: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է այդ խնդիրն ու ակամա հարց բարձրացրել՝ ո՞վ կլրացնի, ո՞վ կարող է լրացնել այդ վակուումը, բայց որակապես նոր բովանդակու­թյամբ, համարժեք Հայաստանի նոր իրողություններին, ին­չով միևնույն ժամանակ կա­րող է նպաստել նաև Եվրամիությունում Հայաստանի հանդեպ նոր մոտեցումների ձևավորմանն ու քայլերի խթանմանը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Չկա պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. Փեզեշքիան Մենք Ադրբեջանի հետ գործ չունենք, բայց եթե այդ երկրից որևէ դավադրություն կազմակերպվի, մենք կհակազդենք. Լարիջանի Ադրբեջանի ԶՈՒ-ն բերվել է բարձր մարտական պատրաստության վիճակի,… միևնույն ժամանակ Հայաստանում իշխանությունները «ուրախ» ավտոբուսով կազմակերպում են «դիսկոտեկ». Արման Աբովյան ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ Մարկո Ռուբիոյից պահանջել են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի թիկնապահների գործողությունները Դուբայում իրանական ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է մահացել Հունիսի 7-ը կարող է դառնալ ոչ թե հերթական «հեղափոխության» մասին հայտարարությունների, այլ իշխանության նկատմամբ հանրային դատավճռի օր. Սուրեն Սուրենյանց Տո ա՜յ ազգային խայտառակություն, եթե ինքնատիրապետում չունես, չես սիրում լսել տարբերվող կարծիք, ինչու՞ ես ընկել քաղաքից քաղաք, գյուղից գյուղ. Րաֆֆի Ասլանյան Վաշինգտոնն այլևս չի թաքցնում՝ պատերազմի առանցքային նպատակներից մեկը իրանական նավթի տնօրինումն է Մերձավոր Արևելքում հակամարտությունը երբեք չպետք է սկսվեր․ Չինաստանի ԱԳՆ Գյումրիում բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «BMW»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Սիրելի կանայք, դուք մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում․ Քոչարյան Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները խախտող վարորդին Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am