Թբիլիսիում 22-ամյա հայ երիտասարդ է սպանվել
Rustavi2.ge-ի փոխանցմամբ՝ Թբիլիսում հենց իրենց տան մոտ՝ 15 անձից բաղկացած խմբի անդամները դանակահարել են ազգությամբ հայ, 22-ամյա Գևորգ Սարգսյանին, ով հիվանդանոցում մահացել է։ Այդ պահին հարևանների կանչով մեկնած շտապօգնության բրիգադը Գևորգ Սարգսյանին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ Սարգսյանը մահացել է։ Տեսախցիկների արձանագրություններոմ երևում է, թե ինչպես երկու մեքենայով մի խումբ մարդիկ գալիս են Գևորգ Սարգսյանի տան մոտ և սպասում նրան։ Հարևանները նրանց տեսել են, սակայն չեն ճանաչում։ Սարգսյանի ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ նրանք հետապնդել են իրենց որդուն։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնապես չի անդրադարձել հարցին, չնայած այն հանգամանքին, որ կա տեսաձայնագրություն։ Բացի այդ, ՆԳՆ-ն դեռ չի հայտնում՝ կա՞ն կասկածյալներ, թե՞ ոչ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
