Սևանի ջրասուզակները Շամիրամ ջրանցքում հայտնաբերեցին ջրահեղձ եղած քաղաքացու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի ջրասուզակները Շամիրամի ջրանցքում հայտնաբերեցին ջրահեղձ եղած քաղաքացու դին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները տեղում ղեկավարում էր Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 13-ին, արտակագ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացու կողմից ահազանգ էր ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, ով հայտնել էր, որ Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցք հոսող ջրատարում նկատել է մի քաղաքացու, ում ջրի ալիքները տանում էին Շամիրամի ջրանցքի ուղղությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները։ Տեղում էին նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Պետրոսյանի գլխավորությամբ։ Ջրասուզակները մեծ դժվարությամբ էին կարողանում մտնել նշված հատված, քանի որ կատլավանը բավականին խորն է և 30 մետրից ավելի ջրասուզակները չէին կարողանում որոնողական աշխատանքներ կատարել։ Քամին այնքան ուժեղ էր, որ փրկարարների և ոստիկանների գլխից գլխարկներն էր շպրտում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 50 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Հետ քաշել չկա՛, հանձնելու ես․ ի՞նչ է ասել Մուսթաֆաևը Հայաստանում»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հարաբերությունները վատանալու են․ դուք դեռ կտեսնե՛ք՝ Ռուսաստանը ոնց է պաշտպանելու իր շահերը․Բագրատյան (video) «Կարս-Գյումրի երկաթուղին թուրքական պետությունների ներգրավման ամենափափուկ, բայց նաև ամենաարդյունավետ ձևերից մեկն է». Արմեն Հովասափյան Փաշինյա՛ն, սոված-ծառավ ոտքով հետևիցդ էինք գալիս, որ այսօր թքե՛ս մեր վրա․ բողոքի ակցիա (video) 53-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում Վթարային ջրանջատում Երևանում Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչու է մտել քաղաքական դաշտ (video) ԱՄՆ-ն առաջարկում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության համար Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գրպաններում. հերթը Արթիկի ՔՊ-ական ղեկավար Անանիկ Ոսկանյանինն է 7,8,10 միլիոն պարգևավճար են ստանում՝ չեն բավարարվում, ես 10․000-ով բավարարվեմ հա՞․ Հարցում (video) Փաշինյանի վարկանիշն արդեն գետինն է ծակում․ Ի՞նչ էր անում Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստանում (video) Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor Հայաստանը վատթարացրել է դիրքերը «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում՝ 50-ից հայտնվելով 34-րդ տեղում ՇՏԱՊ․ Սամվել Կարապետյանը մանրամասնեց՝ ինչպես է հնարավոր Ռուբեն Վարդանյանի ու մյուսների վերադարձը (video) Մեզ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Սուրենյան Գնում ենք բացարձակ հաղթանակի՝նշելով Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը․Կարապետյան (video) Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի ՔՊ-ի հորինած «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է «ռեգիոնալ հակամարտության սպառնալիքի»․ Զաքարյան Պուտինի աջակցությու՞ն․ Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր (video) ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի հայ գերիներին ազատելու համար․ բաց նամակ ֆոն դեր Լայենին և Կոշտային ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ռազմածովային շրջափակումից ի վեր 42 նավ վերաուղղորդելու մասին Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am