Ծառուկյանը դուրս է եկել Օսիպյանի դեմ. պայքարին միացել է նաև Վլադիմիր Գասպարյանը
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ձերբակալելուց առաջ, երբ ոստիկանությունը մտել է «Շանգրի Լա»՝ բոլորին պառկեցրել գետնին և սկսել Էդոյին փնտրել, որն այդ պահին եղել է իր տանը, Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ասել՝ «առավոտը Էդոն կգա քո մոտ», ինչին Օսիպյանը պատասխանել է. «Ոչ, հենց հիմա»: Այդ պահից սկսած՝ Գագիկ Ծառուկյանի և ոստիկանապետի հարաբերությունները խիստ սրվել են, և Ծառուկյանը ոչ այնքան իշխանության դեմ է տրամադրվել, որքան կոնկրետ Օսիպյանի ու նրա շրջապատի։ «Մուլտի գրուպ»-ում խոսում են, որ Ծառուկյանը «սա սենց չի թողնի՝ Էդոն իր ամենամոտ մարդն ա, վրեժ կլուծի»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
