Գարեգին-Կտրիճ Ներսիսյանը ձերբակալվել ու մեկ գիշերվա ընթացքում արտաքսվել է Գերմանիայից

Արձագանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսին Մեր շատ հարգելի և սիրելի պարոն Վարչապետ, հունիսի 25-ին մեծ հետաքրքրությամբ լսեցի Ձեր անկեղծ ֆեյսբուքյան ասուլիսը և շատ շնորհակալ եմ, որ նման անմիջական կապ եք ստեղծում ժողովրդի հետ, ինչը նախորդ իշխանությունների օրոք բացարձակապես անհնարին երևույթ էր։ Միայն մեկ դիտարկում եմ ցանկանում անել այն խնդրի վերաբերյալ, որ ըստ Ձեզ պետությունն ու եկեղեցին բոլորովին անջատ են իրարից և դրա համար Դուք չեք ցանկանում միջամտել կաթողիկոսի հրաժարականի հարցին։ Դա իրոք շատ տրամաբանական մոտեցում է, երբ հաշվի ենք առնում 1921-1989 թվականներին կոմկուսի անդամների կողմից եկեղեցու հանդեպ իրագործվող անտանելի վերահսկողությունն ու ճնշումները։ Ձեր դիրքորոշումը նաև ճիշտ է, եթե նկատի է առնվում ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ կետը, որի համաձայն «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից» (Հոդվ․ 17, 2) ։ Նման ձևակերպուների ենք հանդիպում գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրների իրավական դաշտում, ինչը որ բնականաբար պայմանավորված է կեսարապապական հարացույցի ավարտի հետ։ Սակայն Դուք ինքներդ վստահաբար շատ լավ գիտեք, որ դրան հաջորդող հոդվածում Հայաստանի Սահմանադրոյթյունը ոչ միայն կարևորում է մեր եկեղեցու յուրահատուկ դերը ժողովրդի կյանքում, այլ նաև հաստատում, որ պետության և եկեղեցու փոխհարաբերությունը կարգավորվում է օրենքի ուժով։ Ըստ այդմ ասվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով» (Հոդվ․ 18, 1-2) ։ Նշանակում է, որ պետություն-եկեղեցի փոխհարաբերությունը հայաստանյան համատեքստում, ի տարբերություն գրեթե բոլոր ժողովրդական երկրների, բոլորովին յուրահատուկ ձևաչափ ունի, քանի որ հայ եկեղեցին մեր Հայրենիքում հակառակ բոլոր մնացյալ կրոնական կազմակերպությունների բացարձակ կարգավիճակ է վայելում։ Սա տեղի է ունենում ոչ թե ինչ որ մեկին իր սիրուն աչքերի դիմաց պարզապես պարգևատրելու, այլ մեր ազգային կյանքում ու հայրենաշինության մեջ պետական մարմինների և եկեղեցու համատեղ ծառայությունը նպատակասլաց կերպով կարգավորելու համար։ Այլապես բոլոր պաշտոնական միջոցառումներին և զորահանդեսներին Ձեր կողքին կանգնած կլիներ ոչ թե Գարեգին Բ վեհափառը, ինչպես դա տեսանք Սարդարապատում, այլ, խոսքի օրինակ, Եհովայի վկաների ներկայացուցիչը կամ էլ ինչ որ մեկ այլ կրոնի/հարանվանության առաջնորդ։ Իսկ ի՞նչ պետք է անել տվյալ դեպքում, երբ Մայր Աթոռի գահակալը, մեղմ ասած, շեղվել է իր բուն ծառայությունից և լրջորեն վնասում է եկեղեցու առաքելությանը։ Սա միայն ես չեմ ասում, այլ հայ հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև վերջին շրջանում Հայր Կորյունի պես մի քանի գործող հոգևորականներ։ Արդյոք նման պարագայում պետությունը և մասնավորապես ԱԱԾ-ն պարտավոր չէ՞ մանրամասն քննել թե՛ տվյալ կաթողիկոսի մութ կենսագրականը, սկսած օրինակ այն փաստից, որ Գարեգին-Կտրիճ Ներսիսյանը 1975-ից արտասահմանում հոգևոր հովիվ և ասպիրանտուրայի ուսանող եղած ժամանակ ձերբակալվել ու մեկ գիշերվա ընթացքում արտաքսվել է Գերմանիայից (դեպորտ ձեռնաշղթաներով), և թե՛ նրա հայրապետության շրջանի տխրահռչակ գործունեությունը, որն այսօրվա մամուլում «սրբապիղծ և ազգադավ» հոմանիշներով է բնութագրվում։ Այլ խոսքերով ասած, ինչքա՞ն կարելի է հանդուրժել։ Մինչև որ այս տգետ ու անտաշ մարդը բոլորովին չապամոնտաժի՞ Մայր Տաճարը կամ մինչև որ իր երեսից հայության ողջ գիտակից խավը չհեռանա՞ եկեղեցուց։ Եթե դեռ ինչ որ անհասկանալի պահեր կան, ապա կարծում եմ, թեմակալ առաջնորդներն արդեն պատրաստ են իրավապահ մարմիններին մանրամասն ցուցմունքներ տալ։ Մեր եպիսկոպոս հայրերը կարող են Ձեզ, անշուշտ, ավելին խոստովանել, քան այն ամենն, ինչ որ իրենք անձամբ ինձ են բազմիցս պատմել։ Եվ եթե մի օր ԱԱԾ-ն իսկապես խուզարկի Գարեգին Բ-ի թաքստոցները, ապա կհայտնաբերվեն ոչ միայն տարբեր տրամաչափի զենք, խոշոր կծիկներով գումարներ ու կիլոգրամներով դեղորայք, այլ շատ ու շատ ավելի զարմանալի նյութեր․․․ Ուստի, բնավ չքաջալերելով խորհրդային շրջանի հակաեկեղեցական մոտեցումը, միգուցե ժամանակն է, որ մեր եպիսկոպոսներին կանչեք առանձնազրույցների, որովհետև իրենք քաջածանոթ են Գարեգին Բ-ի ոխակալ բնավորությանն ու, բնականաբար, վախենում են այս ամենի մասին հրապարակայնորեն բարձրաձայնել։ Երևի թե բարոյապես աճելու համար, իրոք որ, ժամանակն է մեղքերի խոստովանության և ապա բոլոր մահկանացուներիս համար օրենքով սահմանված քրեական պատասխանատվության։ Վստահելով Ձեզ, համոզված եմ, որ մեր նորաստեղծ եռանդուն կառավարությունը դեռևս առողջ մնացած հոգևորականների հետ միասին շուտով կարգավորելու է այս հրատապ խնդիրը և Սբ․ Գրիգոր Լուսավորչի օջախում վերջ են գտնելու 1999-ի հոկտեմբերի 27-ից հաստատված ստալինյան բռնապետությունը, հոգեբանական տեռորը ու ՀՀԿ-ական թայֆայամոլությունը։ Շնորհակալ եմ շատ Ձեր ուշադրության համար և մաղթում եմ բոլորիս Աստծո օրհնությամբ ամենայն բարիք ու նորանոր հաջողություններ։ Հարություն (Գարեգին աբեղա) Հարությունյան աստվածաբանական գիտությունների դոկտոր (նախկին միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) Harut Yun-Yan-ի գրառոմը

դիտվել է 11930 անգամ
Լրահոս
Փաշինյանի խայտառակ պատասխանը լրագրողին (video) #ՈՒՂԻՂ․ «Հետ քաշել չկա՛, հանձնելու ես․ ի՞նչ է ասել Մուսթաֆաևը Հայաստանում»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հարաբերությունները վատանալու են․ դուք դեռ կտեսնե՛ք՝ Ռուսաստանը ոնց է պաշտպանելու իր շահերը․Բագրատյան (video) «Կարս-Գյումրի երկաթուղին թուրքական պետությունների ներգրավման ամենափափուկ, բայց նաև ամենաարդյունավետ ձևերից մեկն է». Արմեն Հովասափյան Փաշինյա՛ն, սոված-ծառավ ոտքով հետևիցդ էինք գալիս, որ այսօր թքե՛ս մեր վրա․ բողոքի ակցիա (video) 53-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում Վթարային ջրանջատում Երևանում Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչու է մտել քաղաքական դաշտ (video) ԱՄՆ-ն առաջարկում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության համար Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գրպաններում. հերթը Արթիկի ՔՊ-ական ղեկավար Անանիկ Ոսկանյանինն է 7,8,10 միլիոն պարգևավճար են ստանում՝ չեն բավարարվում, ես 10․000-ով բավարարվեմ հա՞․ Հարցում (video) Փաշինյանի վարկանիշն արդեն գետինն է ծակում․ Ի՞նչ էր անում Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստանում (video) Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor Հայաստանը վատթարացրել է դիրքերը «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում՝ 50-ից հայտնվելով 34-րդ տեղում ՇՏԱՊ․ Սամվել Կարապետյանը մանրամասնեց՝ ինչպես է հնարավոր Ռուբեն Վարդանյանի ու մյուսների վերադարձը (video) Մեզ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Սուրենյան Գնում ենք բացարձակ հաղթանակի՝նշելով Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը․Կարապետյան (video) Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի ՔՊ-ի հորինած «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է «ռեգիոնալ հակամարտության սպառնալիքի»․ Զաքարյան Պուտինի աջակցությու՞ն․ Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր (video) ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի հայ գերիներին ազատելու համար․ բաց նամակ ֆոն դեր Լայենին և Կոշտային ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ռազմածովային շրջափակումից ի վեր 42 նավ վերաուղղորդելու մասին Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am