Հայրիկյանին «բռնեցրել» են ՀՀԿ գրասենյակից դուրս գալիս
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը վերջին օրերին կարծես հօդս է ցնդել։ ԱԻՄ-ի երբեմնի առաջնորդի մասին նույնիսկ մամուլն է մոռացել։ Բայց ինչպես ասում են՝ «չկա չարիք՝ առանց բարիքի»։ Օրերս Հայրիկյանին ֆիքսել են Մելիք Ադմայան հասցեում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակից դուրս գալիս։ Թե ինչ գործով է ԱԻՄ առաջնորդը այցելել ՀՀԿ գրասենյակ, փորձեցինք պարզաբանում ստանալ հենց նրանից, սակայն նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ Ի դեպ, նախընտրական խմորումների ֆոնին չի բացառվում, որ Հայրիկյանը «ապաստան» գտնի ՀՀԿ-ի մոտ, սակայն մեր աղբյուրները դա այդքան էլ հավանական տարբերակ չեն համարում՝ նշելով, որ ՀՀԿ-ն «չի մոռացել Հայրիկյանի քննադատություններն իր հասցեին»։
Լուսանկարը՝ Primenews.am-ի։ 
