Փաստորեն շուտով Հայաստանը սահմանակից կդառնա ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների՝ Թուրքիա, Վրաստան՝ մնալով ՀԱՊԿ անդամ
«ՆԱՏՕ-ի ղեկավարները անում են հնարավորը Վրաստանի՝ դաշինքին անդամակցությունը ապահովելու համար»,- նման հայտարարությամբ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում,հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Փաստորեն շուտով Հայաստանը սահմանակից կդառնա ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների՝ Թուրքիա, Վրաստան՝ մնալով ՀԱՊԿ անդամ և ունենալով Արցախի չհանգուցալուծված խնդիրն ու Ադրբեջանի ակնհայտ թշնամական և հարձակողական քաղաքականության սպառնալիքը:Սույն հարևանությունը բավականին շատ հարցականներ է առաջացնում՝ ինչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանը, ով կհամակշռի կամ կխթանի Ադրբեջանի հակահայկական դիրքորոշումը.... Նարինե Դիլբարյանի գրառումը
