Ջրային կոմիտեի նախագահի ամուսինը մի քանի ՀԷԿ ունի
Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ նշանակեց Ինեսսա Գաբայանին:Գրում է politik.am-ը : Գաբայանը «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի սեփականատեր Գրիգոր Գաբայանի դուստրն է ու այդ ընկերության տնօրենը։
«Հիդրոէներգետիկա» ընկերությունը զբաղվում է փոքր ՀԷԿ-երի նախագծմամբ և այդ ոլորտում խորհրդատվության տրամադրմամբ։ Ինեսսա Գաբայանի ամուսինը՝ Արմեն Գաբայանը խոշոր գործարար է: Կոմիտեի նախագահի ամուսինը մի քանի ՀԷԿ ունի: