Ովքեր են նոր իշխանության ամենառեյտինգային գործիչները
Նոր իշխանությունները երկու ամիս է, ինչ պաշտոնավարում են եւ ըստ այդմ որոշել են ներքին հարցում անցկացնել՝ պարզելու համար, թե ովքեր են նոր իշխանության ամենառեյտինգային, հանրության կողմից ընդունելի եւ ճանաչելի գործիչները։ Հարցումների արդյունքում, մեր տեղեկություններով, պարզ է դարձել, որ առաջին տեղում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, երկրորդը՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, իսկ երրորդ տեղում հավասարապես ձայները կիսում են ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Սասուն Միքայելյանը։
