Մի կտոր էլ հասավ Բաքվին. Երևանը դեռ առջևում է

Եվրամիությունն ու Ադրբեջանը նախաստորագրեցին գործընկերության մասին համաձայնագիրը, որով կողմերը հստակեցնում են համագործակցության առաջնահերթությունները: Պաշտոնական Բրյուսելի բնորոշմամբ՝ հավակնոտ այդ համաձայնագիրը համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում քաղաքական երկխոսության, ներդրումների, տնտեսության, օրենսդրության և մշակույթի ոլորտներում: Փաստաթղթի ստորագրմամբ Բաքուն պարտավորվում է պայքարել կոռուպցիայի, հանցավորության և ահաբեկչության դեմ, բարեփոխել պետական կառավարման ոլորտը, բարելավել ներդրումային միջավայրը։ Կողմերը սերտ համագործակցություն են ակնկալում, մասնավորապես էներգետիկ ոլորտում: «Համաձայնագիրը, որի նախաստորագրմանը երեկ Բրյուսելում մասնակցել են Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եվրամիության և Ադրբեջանի արտգործնախարարներ Ֆեդերիկա Մոգերինին և Էլմար Մամեդյարովը, արտացոլում է Եվրոպական հարևանության քաղաքականության արժեքներն ու սկզբունքները, օրենքի գերակայությունն ու երկխոսությունը քաղաքացիական հասարակության հետ», - ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: Դրանում նշված է նաև, որ կողմերի միջև գործընկերության առաջնահերթությունները դրական ազդեցություն կունենան Ադրբեջանի և Եվրամիության ժողովուրդների բարեկեցության վրա, քանի որ ուղղված են ԵՄ-Ադրբեջան կապերի է՛լ ավելի ամրապնդմանը, հայտարարում է Եվրամիությունը: Ադրբեջան-Եվրամիություն նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են անցյալ տարվա փետրվարին, մինչ այժմ կողմերը առաջնորդվում են 1999 թվականին Բաքվի և Բրյուսելի միջև կնքված համաձայնագրով։ Կողմերն առայժմ չեն շտապում հստակեցնել փաստաթղթի վերջնական ստորագրման ժամկետները: Մինչ այդ, Եվրամիության օրենսդիր մարմինը` Եվրախորհրդարանը նախազգուշացնում է՝ այդ նոր համաձայնագրի վավերացումն ուղղակիորեն կախված կլինեն քաղբանտարկյալների ազատ արձակումից և կոռուպցիայի դեմ Բաքվի ծավալած արդյունավետ պայքարից: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդարանը նման բանաձև է ընդունել, որում ներկայացրել է նախապայմանների ծավալուն մի ցանկ։ Եվրոպացի օրենսդիրները պաշտոնական Բրյուսելին խորհուրդ են տալիս Բաքվի հետ փաստաթուղթը ստորագրել միայն դրանց կատարումից հետո: Եվրոպական խորհրդարանի անդամները, մասնավորապես, պահանջում են, որպեսզի Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացումը կախված լինի ժողովրդավարության նորմերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների ցուցաբերած հարգանքից, օրենքի գերակայության և մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության վիճակից: Այսպես, ԵՄ-ն ու Ադրբեջանը նախաստորագրեցին գործընկերության մասին համաձայնագիրը: Դա այն նույն համաձայնագիրը չէ, որը ԵՄ-ն ստորագրեց Հայաստանի հետ: Այդ փաստաթղթով Բրյուսելը Բաքվի հետ հստակեցնում է համագործակցության առաջնահերթությունները: Երևանն այս առումով մեկ քայլ առաջ է ԵՄ-ի հետ փոխհարաբերություններում, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ԵՄ պետությունները, որոնք դեռ չեն հաստատել՝ հաստատեն: Դա ևս որոշակի երաշխիք է, որ ԵՄ անդամ պետությունները պետք է ԼՂ հարցում խաղաղ կարգավորման կողմնակից լինեն: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այս երկրից ԵՄ-ն առաջիկայում ակնկալելու է իրական քայլեր կոռուպցիայի դեմ պայքարի, հանցավորության և ահաբեկչության ուղղությամբ, պետական կառավարման ոլորտում իրական բարեփոխումներ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am