Իլյումժինովը հեռացվել է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից
Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի էթիկայի հանձնաժողովն զբաղեցրած պաշտոնից 18 ամսով հեռացրել է կազմակերպության նախագահ Կիրսան Իլյումժինովին։ Էթիկայի հանձնաժողովի անդամները համարում են, որ նա խախտել է կազմակերպության օրենսգիրքը։ Հեռաված 18 ամիսներից 12-ը համարվում են պայմանական՝ 2 տարի փորձաշրջանով։ Փաստացի պաշտոնյան հեռացված է 6 ամսով՝ 2018-ի հուլիսի 13-ից 2019-ի հունվարի 12-ը։ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին: Իլյումժինովը չկա թեկնածուների հաստատված ցուցակում:
