Ինչպե՞ս է վերահսկվում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին Հայաստանի պետական բյուջեից հատկացվող միջոցների իրացումը

Իր իրավունքների պաշտպանության նպատակով 2018 թ.-ի հունիսի 23-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել նախկին պայմանագրային զինծառայող Արմեն Մարգարյանը, որը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ՀՀ Արտաշատ քաղաքում տեղակայված 2392 զորամասում իր ծառայության ընթացքում և դրանից հետո առնչվել է մի շարք խնդիրների։ 2003-2005 թթ. նա անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն Կապանի զորամասում։ 2008 թ.-ից զբաղեցրել է տարբեր պաշտոններ:  2014 թ.-ին ծառայել է որպես սերժանտական ուսուցման ջոկի հրամանատար։ Սերժանտական դպրոցի փակվելուց հետո իր դիմումի համաձայն՝ ընտանեկան դրությունից ելնելով (անչափահաս երեխաներ, վատառողջ ծնողներ), տեղափոխվել է նույն զորամասի մեկ այլ տեղակայում` նշանակվելով որպես դիզվառելիքի սպասարկման բաժնի աշխատակից՝ վառելիքաքսուքային նյութերի պահեստապետ։ 2015 թվականի սեպտեմբերին աշխատանքային պարտավորությունների հանձնման-ընդունման  ընթացքում բացահայտել է 718 կգ (ավելի քան 1000 լ) բենզինի պակասորդ։ Պարզվել է, որ նախկին պահեստապետը հանձնում-ընդունման ընթացքում բենզինի պակասորդը կոծկելու նպատակով բենզինի տարայի մեջ ջուր է ավելացրել, հետագայում այդ պակասորդը փորձել են վերագրել Արմեն Մարգարյանին: Ի դեպ, 2016 թ. հունիսին փոխհատուցելով իր կողմից զորամասին պատճառված վնասը նախկին աշխատակիցը նշանակվել է այլ պաշտոնի։ Զորամասը, ըստ Արմեն Մարգարյանի, բենզինը ստանում է Երևանում տեղակայված «Ֆլեշ» ՍՊԸ-ից։ 2015 թ.-ի նոյեմբերին բենզին ստանալուց հետո հայտնաբերվել է 1700 կգ (մոտ 2300լ) պակասորդ։ Այդ մասին հեռախոսազանգով տեղեկացնելով տվյալ պահին առողջական խնդիրների կապակցությամբ Մոսկվայի զինվորական հոսպիտալում գտնվող ծառայության իր պետին՝ մայոր Կոկչյանին, Մարգարյանին հանձնարարվել է պակասորդի փաստը ստուգելու նպատակով բենզինը դատարկել այլ տարայի մեջ, քանի որ, ըստ ծառայության պետի, հնարավոր է խնդիրը կապված լինի զորամասում առկա տարայի չափերի հետ։ Արդյունքում, ըստ Մարգարյանի, պակասորդն էլ ավելի է մեծացել։ Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Հարաբերությունները վատանալու են․ դուք դեռ կտեսնե՛ք՝ Ռուսաստանը ոնց է պաշտպանելու իր շահերը․Բագրատյան (video) «Կարս-Գյումրի երկաթուղին թուրքական պետությունների ներգրավման ամենափափուկ, բայց նաև ամենաարդյունավետ ձևերից մեկն է». Արմեն Հովասափյան Փաշինյա՛ն, սոված-ծառավ ոտքով հետևիցդ էինք գալիս, որ այսօր թքե՛ս մեր վրա․ բողոքի ակցիա (video) 53-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում Վթարային ջրանջատում Երևանում Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչու է մտել քաղաքական դաշտ (video) ԱՄՆ-ն առաջարկում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության համար Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գրպաններում. հերթը Արթիկի ՔՊ-ական ղեկավար Անանիկ Ոսկանյանինն է 7,8,10 միլիոն պարգևավճար են ստանում՝ չեն բավարարվում, ես 10․000-ով բավարարվեմ հա՞․ Հարցում (video) Փաշինյանի վարկանիշն արդեն գետինն է ծակում․ Ի՞նչ էր անում Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստանում (video) Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor Հայաստանը վատթարացրել է դիրքերը «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում՝ 50-ից հայտնվելով 34-րդ տեղում ՇՏԱՊ․ Սամվել Կարապետյանը մանրամասնեց՝ ինչպես է հնարավոր Ռուբեն Վարդանյանի ու մյուսների վերադարձը (video) Մեզ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Սուրենյան Գնում ենք բացարձակ հաղթանակի՝նշելով Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը․Կարապետյան (video) Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի ՔՊ-ի հորինած «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է «ռեգիոնալ հակամարտության սպառնալիքի»․ Զաքարյան Պուտինի աջակցությու՞ն․ Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր (video) ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի հայ գերիներին ազատելու համար․ բաց նամակ ֆոն դեր Լայենին և Կոշտային ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ռազմածովային շրջափակումից ի վեր 42 նավ վերաուղղորդելու մասին Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ․․․ #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am