SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ հուլիսի 12-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները «Հաղթանակ», կամրջի վրա ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի կին անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և ցանկանում է նետվելով՝ ինքնասպան լինել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տևական ժամանակ բանակցույթուններ են վարում կնոջ հետ և կարողանում են նրան վտանգավոր եզրագծից դուրս բերել, որից հետո տեղափոխում են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նապապատրաստվում: Նույն օրը ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներին Կիևյան կամրջի վրա մոտեցել ն մի քանի քաղաքացիներ և հայտնել,որ մի կին անցել է կամրջի արգելապատնեշը և սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետելով: Ոստիկանության ծառայողները կարողանում են համոզել այդ կնոջը, որպեսզի նա հետ կանգնի այդ ծայրահեղ քայլից, որից հետո ոստիկանները նրան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվում է 2 դեպքում էլ ինքնապսանության փորձ կատարողը Երևանի բնակիչ, 32-ամյա Տաթևիկ Գ.-ն է, ով պատճառաբանել է, որ անձնական խնդիրների պատճառով է ցանկացել ինքնասպան լինել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն