«Հայաստանը, կարծես թե, սկսում է «կենտրոնանալ» և բարձրաձայն հնչեցնել հայկական շահերը». Ռուբեն Կարապետյան

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուրախ եմ, որ Հայաստանը կարծես թե սկսում է «կենտրոնանալ» և բարձրաձայն հնչեցնել հայկական շահերն ու վարել ինքնուրույն քաղաքականություն: Կարծում եմ, ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի առաջին այցը եվրոպական մայրցամաք, այն էլ Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում, ազդարարեց հենց վերոհիշյալը: Առաջին անգամ ՀՀ անկախությունից ի վեր Արևմուտքի հետ մեր համագործակցության մեջ որակապես ՆՈՐ մոտեցումներ հնչեցվեցին ու շեշտադրումներ արվեցին: Մինչ թավշյա հեղափոխությունը Երևանի հարաբերությունները ԵՄ և ԱՄՆ-ի հետ ավելի շուտ «ուսուցիչ-աշակերտ» փոխհարաբերությունների էին նման, երբ կարգապահ վարքի համար ուսուցիչը տարբեր ձևով խրախուսում էր աշակերտին: Ուսուցչի պարտադրանքով «Ժողովրդավարական» բարեփոխումների ձևական իրականացումը Հայաստանի նախկին իշխանությունների համար Արևմուտքը սիրաշահելու լոկ միջոց էր՝ սուր քննդատությունից խուսափելու, ընտրությունների ժամանակ մեղմ դիրքորոշում ակնկալելու համար: Ն.Փաշինյանը իր Բրյուսել այցի ընթացքում վերջ դրեց հարաբերությունների այդ արատավոր ձևաչափին: Օդանավակայանում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը հստակեցրեց. 1.Հայաստանը Արևմուտքի աջակցության «հայցողի»՝ խնդրողի դերում այլևս հանդես չի գալու... 2.Հայաստանի համար ժողովրդավարությունը արտաքին կողմնորոշում չէ այլ`ժողովրդական պահանջ, սկզբունք և կենսակերպ: Այն որևէ սակարկման առարկա չէ... 2. Հայաստանը վճռական է իրականացնել բարեփոխումները անկախ Արևմուտքի ցանկությունից և օժանդակությունից... 3.Հայաստանը այսուհետ դատելու է Արևմուտքի գործողությունները ոչ թե վերջինիս հայտարարությունների այլ՝ նրա վարած իրական քաղաքականության հիման վրա, որը պետք է լինի ծանրակշիռ ու էական, ի տարբերություն նախկինում՝ ձևական և անարդյունք օժանդակության... Սա իմ սրտով էր: Հուսով եմ, որ սա մեր երկար սպասված ԱՆԿԱԽ արտաքին քաղաքականության ձևավորման սկիզբն է»:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Չկա պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. Փեզեշքիան Մենք Ադրբեջանի հետ գործ չունենք, բայց եթե այդ երկրից որևէ դավադրություն կազմակերպվի, մենք կհակազդենք. Լարիջանի Ադրբեջանի ԶՈՒ-ն բերվել է բարձր մարտական պատրաստության վիճակի,… միևնույն ժամանակ Հայաստանում իշխանությունները «ուրախ» ավտոբուսով կազմակերպում են «դիսկոտեկ». Արման Աբովյան ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ Մարկո Ռուբիոյից պահանջել են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի թիկնապահների գործողությունները Դուբայում իրանական ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է մահացել Հունիսի 7-ը կարող է դառնալ ոչ թե հերթական «հեղափոխության» մասին հայտարարությունների, այլ իշխանության նկատմամբ հանրային դատավճռի օր. Սուրեն Սուրենյանց Տո ա՜յ ազգային խայտառակություն, եթե ինքնատիրապետում չունես, չես սիրում լսել տարբերվող կարծիք, ինչու՞ ես ընկել քաղաքից քաղաք, գյուղից գյուղ. Րաֆֆի Ասլանյան Վաշինգտոնն այլևս չի թաքցնում՝ պատերազմի առանցքային նպատակներից մեկը իրանական նավթի տնօրինումն է Մերձավոր Արևելքում հակամարտությունը երբեք չպետք է սկսվեր․ Չինաստանի ԱԳՆ Գյումրիում բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «BMW»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Սիրելի կանայք, դուք մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում․ Քոչարյան Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները խախտող վարորդին Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է Բարձրացված թոշակով ինչ կարող է անել թոշակառուն Փաշինյանի գալուց առաջ Գյումրիի փողոցներում ուժեղացված հսկողություն է Այս անգամ ում է պարգևատրում Ալեն Սիմոնյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am