Ժան-Կլոդ Յունկերը ՆԱՏՕ-ի գալա ընթրիքին հարբած է գնացել
Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Եվրոհանձնաժողովի ղեկավար ժան-Կլոդ Յունկերը խմած վիճակում գնացել է ՆԱՏՕ-ի գալա ընթրիքին: Բրիտանական լրատվամիջոցներից բացի, լեհական Polsatnews հեռուստաալիքը նշում է, որ Յունկերը քիչ էր մնում ընկներ, նրա ձեռքը բռնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
