Ալիևի ակնարկը
Խոսելով Գյանջայի իրադարձությունների մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այդ հանցավոր խմբավորումը ցանկանում էր խախտել Ադրբեջանի կայունությունը: «Գյանջայում արյունալի հանցագործություններն իրականցվել են կրոնական կարգախոսի ներքո, և այդ հանցագործությունը դեմ է իսլամին: Նրանք, ովքեր ցանկանում են արյունալի հանցագործությունները կապել կրոնի հետ, մուսուլման չեն և կկրեն իրենց պատիժը: Ադրբեջանի ժողովուրդն ապրում է խաղաղ պայմաններում, սակայն կան ներքին և արտաքին ուժեր, որոնք չեն կարողանում հանգիստ ընդունել մեր հաջողությունները»,- ասել է նա:
