«Եվրամիությունը հավանաբար պատրաստ է բավարարել հարաբերությունների ընդլայնման Երեւանի ցանկացած առաջարկ». Ջոն Հերբսթ

Այսօր Եվրամիությունը բաց է նոր Հայաստանի հետ առավելագույն համագործակցության համար, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը. «Ցանկացած ձեռք, որ Հայաստանը կպարզի դեպի ԱՄՆ կամ Եվրամիություն կընդունվի առավել դրական»: Վերլուծաբանի խոսքով, Բրյուսելում ժողովրդավար Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացման քաղաքական որոշումն ընդունված է. «Հարաբերությունների սերտացման ընթացքը որոշվելու է ոչ թե Բրյուսելում այլ՝ Երեւանում: Այսինքն, Եվրամիությունը հավանաբար պատրաստ է բավարարել հարաբերությունների ընդլայնման Երեւանի ցանկացած առաջարկ»: Ուստի Հայաստանի իշխանությունները հայտնվում են ձեռնտու վիճակում եւ Եվրամիության հետ հարաբերությունները պայմանավորվում են միայն Երեւանի պատրաստակամության մակարդակով. «Հայաստանի կառավարությունը բավականին զգուշավոր է գործում: Հաշվի առնելով Կրեմլի պահվածքը, ես հասկանում եմ այդ զգուշավորության պատճառները»: Հետխորհրդային երկրների նկատմամբ Մոսկվայի խանդը կարող է քննարկման առարկա դառնալ նաեւ առաջիկա Թրամփ-Պուտին գագաթաժողովին, նշում է Ջոն Հերբսթը: Նրա խոսքով, նախագահ Թրամփը կարող է այդ կապակցությամբ հակասական հայտարարություններ անել, սակայն, դա չի նշանակի պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխություն. «Անշուշտ, եթե նախագահ Թրամփը հայտարարի օրինակ, որ Ռուսաստանի համար բնական է ունենալ իր շուրջ ազդեցության գոտի, դա կարող է ոգեշնչել Կրեմլին՝ հարեւան պետությունների հետ հարաբերություններում: Սակայն, այդ հայտարարությունը չի կարող ազդել պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականության վրա»:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Հարգելի մայրեր, ոչ ոք չի մոռացել և ոչինչ չի մոռացվելու․ Բելլա Քոչարյան Կարևոր և շտապ հայտարարություն է հնչել․ տարածաշրջանը կարող է բռնկվել ամեն պահի․ Արմեն Այվազյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Չկա պրագմատիկ որևէ հաշվարկ, որը կստիպի Ադրբեջանին մտնել ռազմական գործողությունների մեջ Իրանի դեմ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. Փեզեշքիան Մենք Ադրբեջանի հետ գործ չունենք, բայց եթե այդ երկրից որևէ դավադրություն կազմակերպվի, մենք կհակազդենք. Լարիջանի Ադրբեջանի ԶՈՒ-ն բերվել է բարձր մարտական պատրաստության վիճակի,… միևնույն ժամանակ Հայաստանում իշխանությունները «ուրախ» ավտոբուսով կազմակերպում են «դիսկոտեկ». Արման Աբովյան ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ Մարկո Ռուբիոյից պահանջել են հետաքննել Վաշինգտոնում Ալիևի թիկնապահների գործողությունները Դուբայում իրանական ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է մահացել Հունիսի 7-ը կարող է դառնալ ոչ թե հերթական «հեղափոխության» մասին հայտարարությունների, այլ իշխանության նկատմամբ հանրային դատավճռի օր. Սուրեն Սուրենյանց Տո ա՜յ ազգային խայտառակություն, եթե ինքնատիրապետում չունես, չես սիրում լսել տարբերվող կարծիք, ինչու՞ ես ընկել քաղաքից քաղաք, գյուղից գյուղ. Րաֆֆի Ասլանյան Վաշինգտոնն այլևս չի թաքցնում՝ պատերազմի առանցքային նպատակներից մեկը իրանական նավթի տնօրինումն է Մերձավոր Արևելքում հակամարտությունը երբեք չպետք է սկսվեր․ Չինաստանի ԱԳՆ Գյումրիում բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «BMW»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Սիրելի կանայք, դուք մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում․ Քոչարյան Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները խախտող վարորդին Հայաստանի համար գոյաբանական խնդիրներ կարող են առաջանալ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին «Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Քոչարյան Հայաստանը՝ որպես հարևան երկիր, քայլեր պետք է անի՝ պատերազմը կանգնեցնելու համար. Քոչարյան «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ Այն թիթիզությունը, որ ցուցաբերեց այս իշխանությունը, ինձ համար շատ ծանր պատկեր էր․ Ռոբերտ Քոչարյան Եթե ՀՀ իշխանությունը ականջալուր լիներ և ճիշտ գնահատեր իրավիճակը, մենք Արցախը չէինք կորցնի․ Քոչարյան Թրամփի հաջորդ թիրախը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Թեհրանում ԻՀՊԿ ՌՕՈւ կառավարման կենտրոնին Ըստ Թրամփի՝ Իրանը պարտվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am