Ստալինյան բռնատիրության պոչն է տիրում Մայր Աթոռում.Գևորգ Յազչյան
«Այսօր առավոտյան հայտնի նախաձեռնության անդամները կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով և սադրիչ գործողություններով»,տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը : «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը տարածել է տեսանյութ կատարվածի մասին: Ըստ այդմ՝ ելույթ է ունեցել պատմաբան, Լիբանանի Խմբագիրների արհմիության եւ Լիբանանի Լրագրողների միության անդամ Գևորգ Յազչյանը , որը մասնավորապես հայտարարել է, թե Ստալինյան բռնատիրության պոչն է տիրում Մայր Աթոռում:
