ԲՀԿ-ն է համարվում Նիկոլ Փաշինյանի քաղաքական այսպես ասած գլխավոր կամ միակ մրցակիցը, որը սպասում է իր ժամին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն կայացրել է քաղաքական որոշում և կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը, որը տեղի կունենա, եթե հուլիսի 16-ին Երևանի գործող ավագանին չընտրի նոր քաղաքապետ: Իհարկե ժամկետների հարցում որոշումը կախված է լինելու կառավարությունից, սակայն արտահերթը այդ դեպքում ամեն պարագայում կդառնա անխուսափելի: Միաժամանակ, կառավարությունից, իսկ ավելի շուտ Նիկոլ Փաշինյանից է կախված, թե ինչ կլինի Երևանի քաղաքապետարանում՝ ՀՀԿ ավագանու հետ համապատասխան աշխատանք այդուհանդերձ կկատարվի՞ քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունից խուսափելու համար, թե՞ Նիկոլ Փաշինյանը որևէ նշանակություն չի տա այդ հարցին և կթողնի իրադարձությունները զարգանան իրենց ընթացքով, իսկ կառավարությունը կսահմանի արդեն արտահերթ ընտրության իր համար հարմար ժամկետ, ընդհուպ այն, որ դրանք կարող են տեղի ունենալ խորհրդարանի ընտրության հետ զուգահեռ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար այդ տարբերակը անշուշտ այնքան էլ շահեկան չէ, մեղմ ասած, ու թերևս որևէ այլ կուսակցության համար: Սակայն ԲՀԿ հանգամանքը առանձնահատուկ է, հաշվի առնելով այն, որ ներկայիս իրավիճակում, ներկայիս ստատուս-քվոյի և դասավորության պայմաններում ԲՀԿ-ն է համարվում Նիկոլ Փաշինյանի քաղաքական այսպես ասած գլխավոր կամ միակ մրցակիցը, որը սպասում է իր ժամին: Այս տեսանկյունից, քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունը «Բարգավաճ Հայաստան»-ի համար հավասարազոր է այդ «ժամին», եթե տեղի է ունենում խորհրդարանի ընտրությունից առաջ: Համենայնդեպս, ԲՀԿ-ն այդպես է դիտարկում այդ հնարավորությունը: Մյուս կողմից, սակայն, խնդիրը թերևս հաղթանակը չէ, հազիվ թե «Բարգավաճ Հայաստան»-ն ակնկալի հաղթանակ Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը: Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Պենտագոնը պատրաստել է Իրանին հասցվելիք «կարճ և հզոր» հարվածների ալիքի պլան Ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում, եթե արդեն որոշվել էր, որ Սովետի քարտեզով եք առաջնորդվելու. Արթուր Խաչատրյան Սամվել Կարապետյանի կարևոր որոշումը․ խոստում, որը կփոխի պատմությունը (video) Իրանի դեմ պատերազմը լուրջ ազդեցություն է թողել Կասպից ծովի տարածաշրջանի վրա. Լավրով Հայաստանը հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում. «Հետք» Աննա Հակոբյանը Ձեզ հետ ասոցացվու՞մ է․ հարց՝ Փաշինյանին (video) Իրանական միջուկային օբյեկտներում իրավիճակը վերահսկողության տակ է Սամվել Կարապետյանի պատասխանը չուշացավ՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) ԵՄ-ն մեղադրվում է ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով միջազգային իրավունքը խախտելու մեջ. փաստաբան Խամաճիկի ձեռքով կործանում են հայ-ռուսական հարաբերությունները․ Ռոբերտ Քոչարյանը՝ Լազարևյան ակումբում (video) Էդ ղեկավարի պահվա՞ծք ա․ տենց ղեկավար մեզ պետք չի․ քաղաքացի (video) Լարված երկխոսություն լրագրողի և Փաշինյանի միջև․ «Ուղիղ պատասխանե՛ք, ադրբեջանցիները գալու՞ են» (video) Ո՞ր գործարարներն են հանդիպել Մուսթաֆաևին․ Փաշինյանը մանրամասնում է (video) «Պաշտոնից կհեռացվի՛»․ ո՞ր պաշտոնյային սպառնաց Փաշինյանը (video) Փաշինյանի խայտառակ պատասխանը լրագրողին (video) #ՈՒՂԻՂ․ «Հետ քաշել չկա՛, հանձնելու ես․ ի՞նչ է ասել Մուսթաֆաևը Հայաստանում»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հարաբերությունները վատանալու են․ դուք դեռ կտեսնե՛ք՝ Ռուսաստանը ոնց է պաշտպանելու իր շահերը․Բագրատյան (video) «Կարս-Գյումրի երկաթուղին թուրքական պետությունների ներգրավման ամենափափուկ, բայց նաև ամենաարդյունավետ ձևերից մեկն է». Արմեն Հովասափյան Փաշինյա՛ն, սոված-ծառավ ոտքով հետևիցդ էինք գալիս, որ այսօր թքե՛ս մեր վրա․ բողոքի ակցիա (video) 53-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում Վթարային ջրանջատում Երևանում Սամվել Կարապետյանն ասաց՝ ինչու է մտել քաղաքական դաշտ (video) ԱՄՆ-ն առաջարկում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության համար Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գրպաններում. հերթը Արթիկի ՔՊ-ական ղեկավար Անանիկ Ոսկանյանինն է 7,8,10 միլիոն պարգևավճար են ստանում՝ չեն բավարարվում, ես 10․000-ով բավարարվեմ հա՞․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am