Սիրիայի զորքերը մտել են Պալմիրա անտիկ համալիրի տարածք
Սիրիայի բանակի գրոհայինները` շիաների «Հըզբոլլահ» կուսակցության աջակցությամբ հինգշաբթի օրը մտել են Պալմիրա թանգարանային համալիրի տարածք, որտեղ գտնվում են անտիկ քաղաքի ավերակները: Այս մասին հայտնում է լիբանանյան «Ադ-Դիար» թերթը: Ըստ տեղեկությունների` ահաբեկիչների հանցախմբերը կորուստներ են կրում ու նահանջում Ուքեյրաբաթ սեկտորի ուղղությամբ: Չորեքշաբթի օրը Պալմիրայում տեղակայվել է «Ռադվան» ստորաբաժանումը` «Հըզբոլլահ»-ի ուժերի կազմում հարձակման օպերացիային մասնակցելու համար:
