«Իրատես» թերթը գրում է. «Մինչ կառավարության ԸՕ-ի բարեփոխման «մասնագիտական» հանձնաժողովը սեփական տեսլականով օրենսգիրքն է վերաձեւում, ՀՀԿ-ն դրան զուգահեռ մտածում է, թե ինչպես զրոյացված վարկանիշը փրկի ու պատշաճորեն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Իսկ այդ ընտրությունները որքան ուշ լինեն, այնքան լավ ՀՀԿ-ի համար: Մեր տեղեկություններով, աշնանը հետաքրքիր վերափոխումներ են հնարավոր նախկին իշխող կուսակցությունում՝ նոր մոտեցումներով ու որակով կներկայանան հասարակությանը: Անշուշտ, ՀՀԿ-ում հույս չունեն, թե նախկինի պես 60 տոկոս «կխփեն», բայց մեծ նվաճում կհամարեն նույնիսկ 10-15 տոկոս վաստակելը: «Չի կարող այս երկրի ակունքում կանգնած ուժն այդքան հեշտ կորչել-գնալ:
Ի վերջո, ԱԱԾ-ի բացահայտումների «հերոսները» ոչ մի կապ չունեն ՀՀԿ-ի հետ: Ո՛չ Սերժ Սարգսյանի եղբայրները, ո՛չ թիկնազորի պետը, ո՛չ Մանվել Գրիգորյանը, ո՛չ էլ Արա Վարդանյանը հանրապետական կուսակցության անդամներ չեն, ինչու՞ պիտի նրանց մեղքը ողջ կուսակցության վզին փաթաթեն, ինչո՞վ են մեղավոր ազնիվ կուսակցականները»,- իր վրդովմունքը փոխանցեց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն