SHAMSHYAN.com-ի տեղեկություններվ՝ հուլիսի 11-ին ծեծկռտու ք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ին Վերին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 57-ամյա Մուրադ Մուրադյանը ոստիկանության Մարտունու բաժին հայտնել է, որ ժամը 09։00-ի սահմաններում գյուղապետարանի իր աշխատասենյակում կենցաղային հարցերի շուրջ ինքը վիճաբանություն է ունեցել նույն գյուղի բնակիչ՝ 45-ամյա ԱնդրանիկՄուրադյանի հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Մուրադյանը հայտնել է, որ վիճաբանության արդյունքում Ա. Մուրադյանը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մուրադյանն աշխատում է նույն գյուղի գյուղապետարանում՝ որպես ֆինանսիստ, իսկ Ա. Մուրադյանը նույն գյուղապետի օգնականն է։ Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները որոնում են կասկածյալ Ա. Մուրադյանին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ)
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն