Ով է «քաշել» Վովայի Արշակի փեսային

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը ԱԺ-ում այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Վերջինս անվանական չի ասել, թե ում է ուղղված մեղադրանքը, բայց առանց դրա էլ է պարզ։ Պատգամավորը եւ Մասիսի կալանավորված քաղաքապետը՝ Դավիթ Համբարձումյանը, մտերիմներ են, Մուրադյանը անգամ ստորագրահավաք էր արել ԱԺ-ում, երբ առաջին անգամ քաղաքապետին ձերբակալել էին։ Սակայն Դավիթ Համբարձումյանի նկատմամբ արդեն 2-րդ քրեական գործն է հարուցվել, սակայն Մուրադ Մուրադյանը պնդում է, որ երկու գործն էլ անհիմն են. «Էսօր, գիտե՞ք, ինչ են հիմնավորել քաղաքապետի վրա՝ ոմն մեկն ասել է, որ սիլա է տվել: Իսկ այդ մարդն առերեսում չի ուզում: Ինչի՞ էդ ձեւ մարդ են կալանավո՞ւմ, հա՞: Քաղաքապետի աթոռն է պետք շատ շատերի համար: Ընդեղ էնքան թայֆեք կան, որ մինչեւ նոր իշխանությունները հասնեն, էնտեղի շատ թայֆեք ոտքի կհելնեն»: Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ երկու անգամ էլ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Մասնավորապես՝ Համբարձումյանը, ով նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի փեսան է, մասնակցություն է ունեցել համաժողովրդական շարժմանը ճնշելու աշխատանքներին, Մասիսին հարակից Հովտաշատ համայնքում անգամ կրակել են ցուցարարների ուղղությամբ։ Սակայն պատգամավորի հայտարարությամբ, այդ միջադեպի իրական մեղավորները բոլորովին այլ մարդիկ են․ «Նոր պայմաններում բարձր պաշտոններ ստացած անձինք փորձում են ամբողջ մեղքը Դավիթ Համբարձումյանին վերագրել։Այնտեղ միջադեպ է եղել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ։ Ոստիկաններից քանի հոգու տարել են հիվանդանոց, թող ավելի ազնիվ գտնվեն, հիվանդանոցում գրանցեին վիրավորներին, հիմա սաղ բարձր պաշտոններ ստացան, Դավիթ Համբարձումյանը մեղավոր դուրս եկա՞վ»,- ասել է Մուրադյանը։ Այսպիսով, ում նկատի ունի նա, դժվար չէ կռահել։ Մամուլում այս դեպքի վերաբերյալ հրապարակումներ եղան, որ նշված գյուղի միջադեպին մասնակցել է նաեւ Մասիսի նախկին ոստիկանապետ Վարդան Վարդանյանը, Մասիսի մարզային ոստիկանության պաշտոնյաները։ Պետն, ըստ նույն տեղեկությունների, անձամբ մասնակցել է ցուցարարների եւ Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի մերձավորների միջեւ ծեծկռտուքին եւ վնասվածքներ ստացել ոտքերի շրջանում։ Սակայն ամեն ինչ արել է, որ իր դեմ վկայություններ չլինեն, ու ջրից չոր է դուրս եկել։ Հեղափոխության հաղթանակից հետո նա նոր ոստիկանապետի որոշմամբ Մասիսի ոստիկանության պետի պաշտոնից տեղափոխվել է Էրեբունի համայնքի ոստիկանապետ։ Գաղտնիք չէ, որ նախկինում Վովայի Արշակը մեծ ազդեցություն ուներ ոստիկանությունում իրականացվող նշանակումների հարցում։ Հատկապես Մասիսում այն պահից, երբ իր փեսան էր ղեկավարում քաղաքը, նա էր որոշում, թե ով պետք է աշխատի քաղաքի վարչությունում, ով՝ ոչ, իսկ եթե ավելի անկեղծ, ապա ոստիկանության ողջ բաժանմունքն աշխատում էր քաղաքապետի հրահանգներով։ Ասել կուզի՝ Վարդան Վարդանյանը ժամանակին նրանց համախոհն էր, բայց երբ զգաց նավը խորտակվում է, փրկեց իրեն այդ նավից՝ մենակ թողնելով մտերիմներին։ Անի Սահակյան

դիտվել է 3796 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am