Ծուղակ օրինապահ վարորդների համար

ԱԺ արտահերթ նիստում «Վարչական իրավախախտումների համար կիրառված համաներման մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաքրքրական մթնոլորտում անցավ։ Օրինապահ վարորդների շահերի պաշտպանի դերում հանդես եկավ ոչ ավել, ոչ պակաս ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ Սերժ Սարգսյանի մտերիմը, ով ԴԱՀԿ պետի պաշտոնում անգամ սոցիալապես անապահով մարդկանց տանից օգտագործված «գարշոկներն» էր բռնագրավում։ Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նախագիծը ներկայացնելով, տեղեկացրեց, որ սույն համաներումը կատարածվի մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ը կատարված վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների վրա: Սակայն կան բացառություններ, եթե այդ տուգանքը կիրառվել է եւ կապված է հանցագործություն կատարածի այնպիսի ոչ իրավաչափ վարքագծի հետ, ինչն առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակել եւ այդ փաստի առթիվ իրականացվել է քրեական վարույթ, կա դատական ակտ եւ կամ արդարացման դատավճիռ չի կայացվել: Կներվի շուրջ 13.7 մլրդ դրամի չափով գումար, վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150 հազար անձինք: Առաջ գնալով՝ նա մանրամասնեց, որ հնարավորինս «անշառ» խախտումների տուգանքներն են միայն ներվում: Նախարարն ասաց, որ մարդիկ, որոնք չեն վճարել տուգանքները, իրենց հաշիվների վրա կալանք է դրված, ու կառավարությունը մտադիր է այս ոլորտում լուրջ բարեփոխումներ անել. «Հաշիվների վրա կալանքի պատճառով քաղաքացիները չէին կարողանում վարկեր ստանալ: Այս համաներումը բավականին կբարելավի մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական վիճակը»: «Ծառուկյան» խմբակցությունը չկորցրեց պահը եւ այն նախընտրական քարոզարշավի վերածեց. պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ հարկային համաներում էլ չի՞ պատրաստվում կիրառել կառավարությունը, 60 մլրդ-ի տուգանք կա, որոնց մեծ մասն անհուսալի է: Զեյնալյանը պատասխանեց, որ կփոխանցի համապատասխան լիազոր մարմնին՝ կառավարությունում դա քննարկման առարկա դարձնելու: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ առաջարկեց անհուսալի վարկերի հետ կապված համաներում կիրառել: Զեյնալյանն էլ պատասխանեց, որ մինչ այսօր վարչական իրավախախտումների նման համաներում չի կիրառվել ՀՀ-ում, սա քաղաքական կամք է, որ այս իշխանությունները դրսեւորել են: Իսկ վարկերը մասնավոր հարաբերություններ են երկու կողմերի միջեւ: Ավելի ուշ Արփինե Հովհաննիսյանն ուղղեց՝ ասելով, որ դա առաջին անգամ չէ, որ կիրառվում է: Էնֆիաջյանը հարցրեց՝ կարմիր գծերը հանելու հարցը կառավարությունում քննարկվո՞ւմ է, որոշ տեղերում արագաչափերը հանելու, ապամոնտաժելու: Նախարարը պատասխանեց, որ անշուշտ, այստեղ լուրջ խնդիրներ կան, կամայականություն կա, բայց դա այլ ոլորտի խնդիր է: Շիրակ Թորոսյանն էլ նկատեց, որ ոչ հայկական համարներով երթեւեկողների համար հայտարարվել է, որ 2018-ի հունվարի 1-ից է սկսվում տեսանկարահանող սարքերի, արագաչափերի տուգանքների կիրառումը, սակայն օտարերկրյա համարների ծանուցումը, օրինակ, տրվում է Բավրայի անցակետում եւ այդ ծանուցումները սկսվել է հունիսի 4-ից: Նա առաջարկեց, որ, օրինակ, վրացական համարներով երթեւեկող ջավախահայության նկատմամբ էլ կիրառվի համաներում, որովհետեւ հաճախ տուգանքը գերազանցում է մեքենայի արժեքը: Զեյնալյանը պատասխանեց, որ եթե իրենց սահմանված բացառությունների մեջ չի մտնում խախտումը, անկախ ազգությունից, համաներումը տարածվելու է, եթե ոչ՝ ոչ: Միհրան Պողոսյանն իր ելույթում ասաց, որ արդեն 3-րդ անգամ է համաներում է լինում վարչական իրավախախտումների համար եւ ամեն անգամ նման գործընթացից հետո բարեխիղճ վարորդների քանակը պակասում է. «Մարդիկ սպասում են, որ նմանատիպ գործառույթ էլի պետք է իրականացվի, սա լրջագույն խնդիր է պետության համար լինելու: Ես դեմ չեմ նման օրենքի ընդունմանը, բայց պետք է ուշադրություն դարձնենք, որ այն բարեխիղճ վարորդները, որոնք ժամանակին վճարումները կատարել են, պետք է անդրադառնանք նաեւ այդ վարորդների հարցին, ինչ-որ կերպ փոխհատուցենք նրանց վճարումների դիմաց: Մարդ, որը բարեխիղճ է, չպետք է տուժի: Մենք արդեն երրորդ անգամ բարեխիղճ վարորդներին գցում ենք այն ծուղակը, որը իրենց հետագայում դարձնում է ոչ բարեխիղճ վարորդներ»: «Ելքի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւս կիսում է այդ կարծիքը, նա ասաց, որ այս նախագծով ասես թաքուն խրախուսվեն իրավախախտները, մյուս կողմից էլ այն կարեւոր սոցիալական նշանակություն ունի: Առաջարկեց, որ ոչ թե ուղղակի զրոյացվեն այդ պարտքերը, այլ մի քանի անգամ կրճատվեն։ Անի Սահակյան

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am