«Անկոռեկտ չի հնչի՝ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է». Նիկոլ Փաշինյան
Որոշ գործիչներ հայտնում են, որ եթե Աժ արտահերթ ընտրությունները շատ ձգձգվեն, ՀՀԿ-ն կարող է կոնսոլիդացնել իր ուժերը, Բրյուսելի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին լրագրողները: «Ինքնասպանություն գործած ուժը ո՞նց ա մասնակցելու և կոնսոլիդացվելու: Ես դեռևս հրապարակից հայտարարել եմ ու հույս ունեմ՝ անկոռեկտ չի հնչի վարչապետի կարգավիճակում, որ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է: Զարմանում եմ էդ խոսակցությունների վրա... Ի՞նչ ասեմ, թող կոնսոլիդացվի»,- արձագանեց երկրի վարչապետը:
