Անչափահասի մտածողություն. Նիկոլին Լենին դարձնելու ճանապարհին

Նիկոլ Փաշինյանի մանկամսուր հիշեցնող կառավարությունը ամեն օր մեզ ուրախացնում է իր մանկական խենթություններով: Ամեն օր մի նախարար աչքի է ընկնում իր չարաճճի մտքերով ու գործողություններով՝ տեղը տեղին զվարճացնելով հանրությանը: Այս հարցում սակայն երկու ֆավորիտներ կան, որոնք սեփական հանճարեղ մտքերով ու գործողություններով ասես մարտահրավեր են նետել մեկը մյուսին, մրցավազքի մեջ են, թե ով ամենաշատը կցնցի հանրությանը իր հանճարեղ իդեայով ու տեսլականով: Խոսքը Սփյուռքի նախարարի ու նրան իր անչափահաս մտածողությամբ չզիջող մշակույթի նախարարի մասին է: Եթե սկզբում սրանց չարաճճիությունները տանելի էին, ինչ-որ առումով էլ հաճելի, ինչպես ցանկացած անչափահասի խենթություն, ապա գնալով նրանց մտքերը վտանգավոր են դառնում: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: «Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- մանրամասնել է նախարարը: Նախարարի պաշտոնում նշանակվելուց հինգ պակաս սույն օրիորդը ավելորդ անհամեստություն չցուցաբերեց ու հանրությանն անծանոթ լինելու քննարկումներին ի պատասխան հայտարարեց, թե մշակույթն ինքն է, հենց իր մեջ է մշակույթը: Հիմա էլ նա որոշել է նորագույն հայաստանի քերթողահայրը դառնալ ու սեփական՝ դեռեւս չհասունացած ուղեղով կերտել հայոց պատմության հերթական դրվագը՝ թավշյա հեղափոխությունը համարելով պատմական իրադարձություն, իրենց էլ պատմության նոր էջի կերտողներ, որոնք պետք է անմահանան պատմության թանգարանում: Որ թավշյա հեղափոխությունը քաղաքական առանցքային իրադարձություն էր, դրանում որեւէ կասկած չկա, կասկած չկա, որ այդ հեղափոխության հաղթանակով Հայաստանում քաղաքական նոր էջ է բացվել, արգելակվել է Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի ոճրագործությունների խարանի վրա չզարգացող պետության հետընթացը ու նոր ուղի է բացվել: Սակայն դրա պատմական լինելու գնահատականը պետք է տա ժողովուրդը , պատմաբանները, այդ իրադարձությունները դեռ պետք է ենթարկվեն ժամանակի քննության ու նոր արժանանան նման շնորհի: Սակայն սելֆիամոլ կառավարության սեթեւեթող աղջնակը ժամանակից առաջ է ընկել ու կարծում է, որ իր եւ ընկերների լուսանկարները պետք է կախ տալ պատմության թանգարանում: Հանուն արդարության օրիորդ նախարարուհին բավականին համեստ է գտնվել, նա կարող էր չէ՞ առաջարկել Փաշինյանին էլ հանդերձյալ կյանքում արժանացնել Լենինի ճակատագրին, բայց չի արել: Անի Սահակյան

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am