Ինչ կորոշի ոստիկանությունը
Մարտի 1-ի գործով մեղադրյալ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ինչպես նաև ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը և վերջինիս դուստրը՝ Անի Սարգսյանը, ովքեր մեղադրվում են ապօրինի հարստացման համար, գտնվում են միջպետական հետախուզման մեջ, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։ Նշենք, որ միջպետական հետախուզումը վերաբերվում է ԱՊՀ երկրներին։ «Այժմ քննարկվում է նրանց նկատմամբ նաև միջազգային հետախուզում հայտարարելու հարցը», - փոխանցեցին ոստիկանությունից։
