Հիլարի Քլինթոնին հաջողվել է 112 մլն դոլար հավաքել
ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին առաջին տիկին ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի հիմնադրամին 2015 թ. հաջողվել է 112 մլն դոլար հավաքել: Ինչպես նշում են, իր նախընտրական քարոզչության սկզբում նա նպատակ էր դրել՝ մեկ տարվա ընթացքում 100 մլն նվիրատվություն հավաքել: Հիլարի Քլինթոնը կարողացել է հաղթահարել այդ նշաձողը ու 112 մլն հավաքել իր նախընտրական շտաբի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
