Պուտինի հետ զույգ հանդիպումներ, ԵԱՏՄ-ական շրջապատ, այժմ նոր ուղղություն

Ռուսաստան կատարած երկու այցերից հետո վաղն՝ առաջին անգամ այցելելով Եվրամիության մայրաքաղաք Բրյուսել՝ Նիկոլ Փաշինյանը փորձելու է Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ ամրապնդել նաև եվրոպական կողմի վստահությունը: Հուլիսի 11-13-ը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Փաշինյանի հետ միասին Բրյուսել են մեկնելու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Ռուսաստանյան այցի, Պուտինի հետ հանդիպման արդյունքները դեռ տեսանելի չեն, ո՛չ առևտրա-տնտեսական, ո՛չ զինտեխնիկայի, ո՛չ էլ այլ բնագավառներում էական տեղաշարժերի մասով: ԵՄ-ի հետ փոխահարաբերություններն այլ մակարդակում են: Բրյուսելից ասում են՝ հեղափոխությունը հասարակական հույսեր է արթնացել, կա բարենպաստ մթնոլորտ երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու, արեք բարեփոխումներ՝ կաջակցենք, կֆինանսավորենք: Փաշինյանի կառավարությունն ակնհայտորեն աշխատում էր այս ընթաց         ում Մոսկվայի ուղղությամբ, ընդ որում այն աստիճան ինքնամոռաց, որ եվրոպացի դեսպաններ արդեն թեթև ակնարկեցին, թե տպավորություն է ստեղծվում, որ արևմտյան, եվրոպական ուղղությունը անտեսվում է Հայաստանի նոր կառավարության կողմից: Բրյուսել նախատեսված իր առաջին այցի օրակարգին վարչապետ Փաշինյանն անդրադարձել էր Հայաստանի հարավային մարզեր այցի ընթացքում: «ՆԱՏՕ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելություններ ենք իրականացնում, և միջոցառումն էլ այդ առաքելությանն է նվիրված: Իսկ Եվրամիության շրջանակներում օրակարգը մեր երկկողմ հարաբերությունների խնդիրն է, մեր կնքած պայմանագրերի իրագործման և հետագա համագործակցության խնդիրը», - ասել էր նա: Հայտնի է, որ Փաշինյանը Բրյուսելում ունենալու է մի շարք հանդիպումներ Եվրամիության ղեկավարության հետ: Դեռևս պարզ չեն ՆԱՏՕ-ի ղեկավար կազմի հետ հնարավոր հանդիպումների, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին Հայաստանի վարչապետի մասնակցության հարցերը: Օրեր առաջ «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել էր, որ իրենք ցանկանում են է՛լ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստակամ են աջակցել Փաշինյանի կառավարությանը՝ սկսած բարեփոխումներն ընդարձակելու հարցում: Նա նաև պնդել էր, որ Հայաստանի վարչապետը մասնակցելու է Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովին: Օրեր առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Ազատության» հետ զրույցում վստահություն էր հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բրյուսելում Եվրամիության ղեկավարները շատ ջերմ են ընդունելու: Դրանից հետո էլ՝ հուլիսի 4-ին, Եվրախորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն տվեց Եվրամիության ու Հայաստանի միջև գրեթե բոլոր ոլորտները կարգավորող համագործակցության համաձայնագրին: Նախորդ օրն էլ Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին ասել էր, որ Եվրամիությունն առաջիկա 4 տարիներին 160 միլիոն եվրո կներդնի Հայաստանում՝ աջակցելու մի շարք ոլորտներում բարեփոխումներին: Ի դեպ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ առաջարկել էր չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե դրա կողմից ընդունվելիք վերջնական փաստաթղթում տեղ գտնեն կտրուկ ձևակերպումներ Հայաստանին հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Սա իսկապես կարևոր հարց է: Ադրբեջանը մշտապես ձգտում է հասնել նրան, որպեսզի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում վերջնական փաստաթղթում մշտապես «տարածքային ամբողջականության» մասին դրույթը տեղ գտնի: Մի կողմից ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը Մոսկվան չի ողջունվի, բայց ՆԱՏՕ-ի հետ չաշխատելն էլ՝ կնշանակի Հայաստանի նոր կառավարության կողմից հյուսիսատլանտյան դաշինքից հեռու մնալու քաղաքականություն, ինչը արևմուտքի կողմից չի խրախուսվի: Իսկ ընդհանուր առմամբ՝ պարզ է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները Եվրամիության հետ համագործակցության հնարավորություններ են բացել: Եվրոպական քաղաքականության ուղղությամբ արդյունավետ աշխատանքը կախված է բացառապես Հայաստանի նոր կառավարությունից: Զերծ մնալով՝ «կամ-կամ», «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» հարցադրումներից՝ Փաշինյանի նոր իշխանությունը կարող է երկու ուղղությամբ էլ զարգացնել հարաբերությունները: Հարցը նրանում է, թե արդյոք նա կկարողանա իրապես երկու ուղղությամբ էլ վարել արդյունավետ քաղաքականություն: Թամար Բագրատունի

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am