Փաշինյանը կարևորեց միջազգային հանրության խիստ արձագանքն Ադրբեջանի գործողություններին

Լատվիան Հայաստանի համար բարեկամ երկիր է: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այս մասին Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կողմերը քննարկեցին հայ-լատվիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Փաշինյանը հույս հայտնեց, որ Հայաստանի ժողովրդավարական փոփոխություններն այս երկրները միմյանց ավելի մոտ կդարձնեն: «Ակնկալում ենք նաև ԵՄ աջակցությունն այս ճանապարհին՝ ավելի ուժեղ դարձնելու մեր երկիրը»,- նշեց նա: Անդրադառնալով ԼՂ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին գործողություններին՝ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանը շփման գծում շարունակում է իրավիճակը լարելու գործելաոճը, քանի որ այդ երկրի նախագահը մտավախություն ունի, որ հայաստանյան ժողովրդավարական գործընթացները կարող են հասնել նաև Ադրբեջան»: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը հավա­տարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակ­ցային գործընթացին և հավելեց, որ հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության դեմ: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ համարեց միջազգային հանրության կոշտ արձագանքը Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակը սրելու փորձերին: Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը. ՀՀ իշխանություններն առաջիկայում մտադիր են անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
ՔՊ-ական բոլուկ, թվարկեմ, թե ինչպես կարելի էր խուսափել 44-օրյա պատերազմից. Արմեն Աշոտյան Իրանի նախագահը Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել Իսրայելական ԱԹՍ-ի հարվածից Լիբանանի հարավում 5 մարդ է զոհվել Գերմանիայի և Շվեդիայի կործանիչներն ուղեկցել են ռուսական հետախուզական ինքնաթիռը Բալթիկ ծովի վրա Իրանի փոխնախագահն ու Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը Մոսկվայում է #ՀԻՄԱ․ Փաշինյանի հեռացումը՝ շուտով․ ոչ մի ինքնադատաստան չպետք է տեսնել․ Հայկ Նահապետյան (video) ԱԽ քարտուղարը «փախավ» ԱԱԾ պետի Բաքու այցի հարցից (video) Անդրանիկ Քոչարյանը՝ ՔՊ-ի ներսում բախումների մասին․․․ ու՞մ հետ խնդիրներ ունի ինքը (video) Հայկ Սարգսյանը նեղվե՞լ է, որ ՔՊ վարչության անդամ չի ընտրվել․ Հայկ Սարգսյանի պատասխանը (video) Այլևս մի զարմացեք. Հակոբ Բադալյան Ուրցալանջ գյուղի դաշտամիջյան հատվածում «Nissan»-ը կողաշրջվել է Վարչապետի պաշտոնական կայքում է այս լուսանկարը հրապարակվել․ Էդգար Ղազարյան Եղանակն առաջիկա օրերին NATO-ի հետ համագործակցության խորացման անվան տակ ՀՀ-ն դարձնում են Թուրքիայի վասալ. Էդուարդ Շարմազանով Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում․ Լևոն Տեր–Պետրոսյան Ովքեր են դուրս մնացել ՔՊ վարչության կազմից Միքայել Սրբազանի հետ կապված քրգործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա այսօր Էս դավաճանները մեր հերոսների արյան գնով ձեռբերածը զրոյացնում են․ սրանք սպառնալիք են (video) Ադրբեջանի ՊՆ–ն նախազգուշացրել է բնակիչներին Հայաստանից արտահանումը նվազել է, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3 տոկոսով Նիկո՛լ, ինչ կար քանդեցիր, տղեքին սպանեցիր, հիմա էլ փառք ես գոռում, քեզ կպնի քո փառքը․ Վահիդ Սահակյան (video) Փաշինյա՛ն, ծնկաչոք խոնարհվելու դերասանության փոխարեն, Եռաբլուրը բարեկարգի․ զոհվածի հայր (video) Հնարավոր իշխանափոխությունից հետո Հայաստանը չի դադարեցնելու, այլ ընդհակառակը՝ խորացնելու է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Արմեն Հովասափյան Թուրքի հետ բարեկամանալու մենք չունենք, մեր տղեքի արյան գնով խաղաղություն չի լինելու․ զոհվածի հայր (video) Մարդուն տրվեց մտածելու, ստեղծագործելու շնորհ, որ ճանաչի իր Արարչին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am