Ոստիկանությունը հաստատում է՝ դիվանատուն ներխուժածների մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված
ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը երեկ հայտնել էր, որ ըստ Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ դիվանատուն ներխուժած անձանցից ոմանք գտնվել են թմրանյութի ազդեցության ներքո, և ոստիկանությունը նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերել: Այսօր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկատվության իսկությունը: «Ոստիկանությունը հաղորդում է ստացել ակցիայի մասնակիցների մոտ թմրանյութի հնարավոր առկայության մասին: Ոստիկանության խումբ է ուղարկվել դեպքի վայր, որտեղ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված: Նշանակվել է փորձաքննություն: Այժմ ընթանում է հետաքննություն: Հետաքննության արդյունքում պարզ կդառնա՝ կհարուցվի քրեական գործ, թե ոչ»,- հայտնեցին ոստիկանությունից:
