Թող պատասխան տան նրանք, ովքեր սկսել են. Միքայել Հարությունյանի կինը խոսել է/տեսաշար/

Հայկական ժամանակը գրում է. Սեպուհի նեղլիկ փողոցի սկզբնամասում վեր է խոյանում Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված, հետախուզման մեջ գտնվող ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի շքեղ առանձնատունը:  Միքայել Հարությունյանը երկրում չէ, եւ ինչպես մեր զրույցում փոխանցեց վերջինիս կինը՝ Սվետլանա Հարությունյանը, նախկին նախարարը Ռուսաստանի Դաշնությունում է, Մոսկվայում՝ բուժում ստանալու նպատակով: Նրա խոսքով՝ Միքայել Հարությունյանը Մոսկվա է մեկնել դեռեւս վերջին իրադարձություններից առաջ՝ մարտի 29-ին: Սվետլանա Հարությունյանը մեզ հետ զրուցեց դռան հետեւից՝ անվտանգության համակարգի բարձրախոսի միջոցով՝ հարցերին պատասխանելով հայերենախառը ռուսերենով: Նրա խոսելու ինտոնացիայից զգացվում էր, որ շատ հուզված ու լարված է: «Հայկական ժամանակ»-ի լրագրող ներկայանալուց հետո մինչեւ մեր հարցերը կտայինք, Սվետլանա Հարությունյանը շտապեց ասել, որ ինքը խոսելու որեւէ բան չունի. «Ես ամեն ինչ հասկանում եմ, ուղղակի ասելու բան չունեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանում է, որ այն, ինչ կատարվել է, չպիտի լիներ, ըստ էության, նկատի ունենալով Մարտիմեկյան իրադարձությունները: «Նա զինվորական է, նա կատարել է իր պարտականությունները»,- դեռ մեր հարցը չլսած հայտարարեց Միքայել Հարությունյանի կինը, ապա հավելեց. «Այնտեղ չի եղել կրակելու տեսագրություն… Ով դա արել է, նա պետք է…»,- այս բառից Սվետլանա Հարությունյանի խոսքը մի պահ ընդհատվեց՝ խոսափողի անջատվելու պատճառով: Սվետլանա Հարությունյանի՝ կրակոցների մասին արված արտահայտությունը, հավանաբար վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ժամանակ արած այն հայտարարությանը, թե ցուցարարները դուրս էին գալիս ավտոբուսների հետեւից, կրակում են իրավապահների վրա եւ նորից անցնում ավտոբուսների հետեւը: Քոչարյանը նաեւ նշել էր, որ կան իր ասածներն ապացուցող տեսանյութեր: «Դուք հասկանու՞մ եք, որ ես դա չեմ կարող անել, եւ ոչ մի իրավունք չունեմ: Այս ամենն անսպասելի եղավ: Դուք հասկանո՞ւմ եք, ես տարիքով մարդ եմ, ես կյանք եմ անցել, ես 49 տարի ապրում եմ այս մարդու հետ: Եւ այսօր…92 թվականին այդ մարդը եկել է՝ թողնելով գենշտաբի ակադեմիան (նկատի ունի Խորհրդային միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիան,-հեղ.), թեկնածուականը: Ամենադժվար պահին եկել է ու ստեղծել բանակ: Դուք կարող եք ենթադրություններ անել, բայց ես շատ ցավում եմ նրա համար: Ոչ ոք չի կարող հասկանալ, դա շատ բարդ է»,- շարունակեց Հարությունյանի կինը: Վերջինս նշեց, որ ամուսինը երկիրը չի լքել այն ժամանակ, երբ հետախուզում է հայտարարված եղել, այլ դրանից ամիսներ առաջ՝ մարտին. «Նա վատ էր զգում, առողջությունը լավ չէր: Այդ վիճակում պաշտոնաթող եղավ: Առողջական խնդիրներ ունի, ճնշումն էր բարձրացել: Հրաժարականի դիմում գրեց եւ մեկնեց: Գնաց հիվանդանոց: Նա պառկած էր Վիշնեւսկու անվան հոսպիտալում, որտեղ իրեն վիրահատեցին: Իսկ այսօ՞ր: Նա հո չի՞ փախել: Եւ երեկ ԱԱԾ պետը պատասխանեց այդ հարցին՝ մարդը մեկնել է մինչեւ այս: Ես չեմ ուզում լրագրողների հետ խոսել: Դուք բոլորդ լավն եք, բայց ես ձեզ չեմ հավատում, դուք ճիշտ չեք անում: Ես չեմ կարող, չեմ պատասխանի: Դուք պատկերացնում ե՞ք, ինձ անընդհատ հարցեր են տալիս: Նա չկա, էստեղ չի: Դուք հասկանո՞ւմ եք, ես նրա հետ ամուսնացած եմ: Ես հասկանում եմ, դա ձեր աշխատանքն է, իսկ սա իմ աշխատանքն է՝ տիկնոջ»,- ասաց նա՝ շարունակ հայտարարելով, որ չի ցանկանում հարցազրույց տալ: Մեր հարցին՝ Միքայել Հարությունյանը պատրաստվու՞մ է վերադառնալ Հայաստան եւ բացատրություն տալ, Սվետլանա Հարությունյանը պատասխանեց, որ ամուսնու գալու հետ կապված հարցին ինքը չի կարող պատասխանել, այդ հարցին կարող է պատասխանել միայն Միքայել Հարությունյանը. «Թող պատասխան տան նրանք, ովքեր սկսել են: Ես այդպես եմ կարծում: Նա պատասխան կտա իր փոխարեն»,- վերջին րոպեին մեր խնդրանքով դուռը բաց արեց Սվետլանա Հարությունյանը, եւ խնդրեց այլեւս հարցեր չտալ: Մանրամասն՝սկզբաղբյուր կայքում

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video) Այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան Ոստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ» 3 միլիոն Աննայիդ մի ծախսն է, այսօր դու ինձ ի՞նչ ես տալիս․ արցախցու կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել են ԲԿ Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով Ի՞նչն է ծաղկում՝ գաղտնալսումները․․․ լա՞վ էլի, ձեզ հերիք չէին եղած համակարգերը․ Գեղամ Մանուկյան (video) Այցելել է ծննդավայր, թե ոչ #ՈՒՂԻՂ․ Նիկոլի դաժան պարտությունը ես տեսնում եմ․ ասեմ՝ ինչ է լինելու․ Ռուբեն Հակոբյան (video) Հայաստանը զգալի հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում․ զեկույց Տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Քաղաքացին կարող է մնալ անպաշտպան, երբ նրա իրավունքները բախվում են իշխանական շահին. ՔԻՀԿ Ինչ արժեցավ Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) համար Մուսթաֆաևի հետ հանդիպումը (video) «Ուժեղ Հայաստանի» Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է. խոսնակ Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից շուրջ 10 նոր զոհ է գրանցվել Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ Որտեղ կարող են քվեարկել հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողները. ԿԸՀ Դուք հա՞շտ եք, որ ամենակառկանուն նախկիները դարձել են Ձեր ամենասիրելիները. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին Պենտագոնը պատրաստել է Իրանին հասցվելիք «կարճ և հզոր» հարվածների ալիքի պլան Ի՞նչ նոր քարտեզ եք ստեղծում, եթե արդեն որոշվել էր, որ Սովետի քարտեզով եք առաջնորդվելու. Արթուր Խաչատրյան Սամվել Կարապետյանի կարևոր որոշումը․ խոստում, որը կփոխի պատմությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am